Հայտնի են iPad 5–ի թողարկման ժամկետն ու ճշգրիտ չափերը
24.12.2012,
19:30
Apple–ի նոր սերնդի պլանշետային համակարգիչը փոքր չափեր կունենա։ Այն 4 մմ–ով ավելի կարճ կլինի, 17 մմ–ով ավելի նեղ և 4 մմ–ով բարակ iPad 4–ից, գրում է cnews.ru–ն` հղում անելով 9to5 Mac–ին և ճապոնական Macotakara բլոգին։
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple–ի նոր սերնդի պլանշետային համակարգիչը փոքր չափեր կունենա։ Այն 4 մմ–ով ավելի կարճ կլինի, 17 մմ–ով ավելի նեղ և 4 մմ–ով բարակ iPad 4–ից, գրում է cnews.ru–ն` հղում անելով 9to5 Mac–ին և ճապոնական Macotakara բլոգին։
Ասվում է նաև, որ iPad 5–ը ստեղծելիս դիզայներները փոխառել են հոկտեմբերին ներկայացված iPad mini–ի առանձնահատկությունները։ Նախկինում այդպիսի տեղեկություն արդեն պտտվում էր` ասվում էր, որ էկրանի շրջանակը ձախից և աջից ավելի նեղ կլինի, քան վերևից և ներքևից (ինչը համապատասխանում է լայնության զգալի կորստի)։
Այս սերնդի iPad 4 պլանշետն ունի 241,2 x 185,7 x 9,4 չափեր։ Վաճառքը սկսվել էր 2012 թվականի նոյեմբերի 2–ին։ iPad 3–ի համեմատ նոր պլանշետը ստացել է ավելի հզոր Apple A6X պրոցեսոր և Lightning նոր միակցիչ, որն ավելի վաղ հայտնվել էր նաև iPhone 5–ում։
Առաջին սերնդի պլանշետը վաճառքի է դրվել 2010 թվականի ապրիլին, երկրորդ սերնդինը` 2011 թվականի մարտին, երրորդինը` 2012 թվականի մարտին, այսինքն առաջին երեք սերունդների պլանշետները հայտնվել են մեկ տարի տարբերությամբ։ Հաշվի առնելով դա` Macotakara–ի տեղեկությունը մատնանշում է iPad–ի թարմացման փուլի կրկնակի կրճատում։ -0-