Հայաստանում անօդաչու սարքերի մրցույթ կանցկացվի
01.06.2013,
12:57
«Արմռոբոտիքս» առաջնության շրջանակներում անցկացվող անօդաչուների մրցույթը կկայանա հունիսի 2–ին Արզնիի ուսումնական օդանավակայանի տարածքում, հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արմռոբոտիքս» առաջնության շրջանակներում անցկացվող անօդաչուների մրցույթը կկայանա հունիսի 2–ին Արզնիի ուսումնական օդանավակայանի տարածքում, հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամուլի ծառայությունից։
Մրցույթին մասնակցում է 5 թիմ: Մասնակիցները նախագծել ու պատրաստել են թռչող այնպիսի սարքեր, որոնք թռիչքի ընթացքում ուսումնասիրում են տարածքը, հասկանում տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց ուղարկում են պատկերները, գտնում հատուկ նշանատեղը, նետում մինչև 300գ բեռ և վերադառնում են մեկնարկային կետ:
Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ինքնակառավարմամբ, թե՛ հեռակառավարմամբ:
ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ պաշտպանության նախարարությունը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցության ծրագիրն (Արմռոբոտիքս) իրականացվում է 2008 թվականից։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000թ.-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:--0-