Հայաստանը խաղերի արդյունաբերության մեծ ներուժ ունի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը համակարգչային խաղերի արդյունաբերության զարգացման մեծ ներուժ ունի, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանը։
«Այդ արդյունաբերության կայացման համար ընդամենը մտածող և ստեղծագորոծող մարդիկ են հարկավոր, որոնք Հայաստանում շատ են։ Այդ ոլորտը մեծ ներդրումներ չի պահանջում, սակայն մեծ շահույթներ է բերում»,– ասաց Պարոնյանը։
Ըստ նրա` նույնիսկ փոքր թիմը կարող է նման ստեղծարար առևտրային արտադրանք ստեղծել, որը կգրավի համակարգչային խաղերի ողջ համաշխարհային շուկան։
Որպես օրինակ նա մեջբերեց Rovio ֆինական թիմը` Angry Birds հանրաճանաչ խաղի ստեղծողներին։
«Դա այն դասական օրինակն է, թե ինչպես են երիտասարդ ստեղծագործող մարդիկ գրավում համաշխարհային շուկան։ Ի՞նչ արեցին նրանք։ Նրանք որպես իրենց խաղի հիմք ընտրեցին այն, ինչը մենք բոլորս սիրում էինք մանկության տարիներին` կրակոց պարսատիկից, և դա մեզ բավական օրիգինալ տեսքով մատուցեցին։ Նրանք շատ պարզ լուծում ընտրեցին, սակայն չափազանց պրոֆեսիոնալ իրականացրեցին։ Այնպես որ ոչ բոլոր հաջող նախագծերը պետք է պարտադիր որևէ բարդություն ունենան»,– ընդգծեց Պարոնյանը։
Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը ղեկավարում է Գյումրու տեխնոպարկի ծրագրերը։
Հայաստանի կառավարությունը 2010թ. մայիսի 27-ին հաստատել է Գյումրու տեխնոպարկի 2010թ. գործունեության ծրագիրը: Գյումրիում տեխնոպարկի սեղծման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է դեռևս 2006 թ.-ի մարտի 2-ին: ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի ապրիլի 9-ին հավանություն է տվել Գյումրիում տեխնոպարկի գործունեության պետական աջակցության ծրագրին:
Տեխնոպարկ-ինկուբատորի գործունեության հիմնական ուղղություններն կապված են հետևյալ ոլորտների հետ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, մոդելավորում, ոսկերգործություն և զբոսաշրջություն։ Ենթադրվում է, որ տեխնոպարկը հանդես կգա փոքր և միջին բիզնեսի ինկուբատորի դերում, որը կզբաղվի գիտատար արտադրությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել երկրի արտահանման հնարավորությունները:--0--