Համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնության եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր
17.10.2012,
18:07
Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր, տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր, տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջնությանը գրանցվել էին 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր՝ բջջային հավելվածներ, բջջային խաղեր և համակարգչային խաղեր:
Առաջնությանը մասնակցում են գործող ընկերություններ, պատանիներ, արտերկրում ապրող հայեր, մասնավորապես ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիներ: Մասնակից ընկերություններն են «Իքս-Թեք» և «Վեբեքս Թեքնոլոջիս» ընկերությունները:
«Ներկայում Հայաստանում գործում են համակարգչային խաղերի նախագծմամբ զբաղվող ավելի քան 10 ընկերություններ: Կարծում ենք` առաջնության մասնակիցների մի մասը կհամալրի այդ ընկերությունների աշխատակիցների թիվը, իսկ մի մասն էլ կստեղծի սեփական բիզնեսը տվյալ ոլորտում»,- նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13): Նույն օրը` ժամը 17:00-ին, կամփոփվեն առաջնության արդյունքները: Կհայտարարվեն «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն սցենար», «Լավագույն դիզայն», «Նորարարություն», «Լավագույն սոցիալական բջջ. Հավելված», «Լավագույն ժամանցային հավելված», «Լավագույն հաղորդակցություն հավելված» և «Պատանիների առաջնություն» անվանակարգերում հաղթողների անունները և կշնորհվեն մրցանակներ:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերությունն արդեն երկրորդ անգամ նախաձեռնում են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ.-ին` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:--0-