USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Համակարգչահենը «կոտրել» է Google Glass ակնոցը

30.04.2013, 13:36
Cydia նախագծի հիմնադիր Ջեյ Ֆրիմանը (Jay Freeman) Twitter–ի իր բլոգում գրել է, որ Google Glass լրացուցիչ իրականության ակնոցների վրա տեղադրված Android համակարգի հիմնական հասանելիություն է ստացել։
Համակարգչահենը «կոտրել» է Google Glass ակնոցը
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Cydia նախագծի հիմնադիր Ջեյ Ֆրիմանը (Jay Freeman) Twitter–ի իր բլոգում գրել է, որ Google Glass լրացուցիչ իրականության ակնոցների վրա տեղադրված Android համակարգի հիմնական հասանելիություն է ստացել։

Ֆրիմենի խոսքով, նա օգտվել է Android 4.0.4 օպերացիոն համակարգի հայտնի խոցելիությունից, հայտնում է cnews.ru–ն։

Android–ի հիմնական հասանելիությունը ստանալուց հետո հնարավոր է դառնում վերափոխել օպերացիոն համակարգ, անգամ փոխարինել այն մեկ այլ համակարգով։ Համակարգչահենները կանոնավոր կերպով կոտրում են Android–ով աշխատող  տարբեր սարքեր։ iOS օպերացիոն համակարգի դեպքում այդ ընթացակարգը կոչվում է ջեյլբրեյք։

Google Glass–ը կոտրելը, սակայն, անօգուտ էր։ Որովհետև համակարգի հիմնական հասանելիությունը թույլ չի տալիս որևէ նոր գործողություն կատարել սարքով, քանի որ դրա հնարավորությունները բավականին սահմանափակ են։

Համակարգչահենն իր հմտությունները փորձարկել է Explorer Edition սարքի վրա, որը նախատեսված է հավելվածներ մշակողների համար։ Հայտնի չէ` կաշխա՞տի, արդյոք, նրա մեթոդը կոմերցիոն մոդելների վրա։

Հիշեցնենք, որ Google Glass լրացուցիչ իրականության ակնոցի հայեցակարգը ներկայացվել է 2012 թվականի ապրիլին։ Տարվա ընթացքում Google–ի ղեկավարները բազմաթիվ անգամ պատմել են նախագծի մասին և այդ ակնոցով հասարակությանը ներկայանալու ոչ մի առիթ բաց չեն թողել։ Google–ի նորարարական նախագծերի ղեկավարն ու ընկերության հիմնադիրներից մեկը` Սերգեյ Բրինը (Sergey Brin), ծրագրում է Google Glass ակնոցը սպառողական շուկա հանել 2014 թվականին։ -0-