USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 17, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» լրամշակված բջջային հավելվածը

14.07.2025, 14:07
Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» լրամշակված բջջային հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Facebook–յան իր էջում։ 

Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: 

Դեպարտամենտից նշում են, որ բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ու Շ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։

«Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։ Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում», – նշվում է հաղորդագրության մեջ;

Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։