Google–ը նոր «խելացի» ակնոց կստեղծի զրոյից
09.02.2015,
13:09
Հունվարի կեսին Google ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Glass «խելացի» ակնոցների վաճառքը, մի քանի օր անց ընկերության ֆինանսական տնօրեն Պատրիկ Պիչետը Glass նախագիծն անհաջող համարեց` նշելով, որ այն հարկավոր է վերաիմաստավորել։ Այսպիսով` թոփ–մենեջերը միայն հաստատեց վաղուց շրջանառվող խոսակցությունները, հաղորդում է newsru.com–ը։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի կեսին Google ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է Glass «խելացի» ակնոցների վաճառքը, մի քանի օր անց ընկերության ֆինանսական տնօրեն Պատրիկ Պիչետը Glass նախագիծն անհաջող համարեց` նշելով, որ այն հարկավոր է վերաիմաստավորել։ Այսպիսով` թոփ–մենեջերը միայն հաստատեց վաղուց շրջանառվող խոսակցությունները, հաղորդում է newsru.com–ը։
ԶԼՄ–ները տեղեկացրել են, որ Google Glass նախագիծը Google X գիտահետազոտական լաբորատորիայից տեղափոխվելու է առանձին բլոկ` Այվի Ռոսի ղեկավարությամբ, ով իր հերթին հաշվետվություն է ներկայացնելու Apple կորպորացիայի նախկին մենեջեր Թոնի Ֆադելին, ով մասնակցել է iPod նվագարկիչների ստեղծման գործին, իսկ այժմ ղեկավարում է Nest Labs ընկերությունը, որը Google–ը ձեռք է բերել 2014թ.–ի փետրվարին։
Օրեր առաջ The New York Times թերթը նյութ էր հրապարակել, որը նվիրված է Google Glass նախագծի պատմությանն ու նրա հեռանկարներին։ Մասնավորապես, հոդվածում տեղ են գտել Ֆադելի օգնականի խոսքերը, ով նշել է, որ Ֆադելը մտադիր է զրոյից վերագործարկել նախագիծը։
«Այլևս ոչ մի հրապարակային փորձարկում չի լինի։ Տոնին նպատակաուղղված է թողարկել վերջնական ապրանք և երբեք թույլ չի տա թողարկել մի սարք, որը կատարյալ չէ» – նշել է աղբյուրը։ Ակնոցների մշակումը նորից սկսելու Ֆադելի մտադրությունը, ամենայն հավանականությամբ, խաչ է դնում ավելի վաղ ներկայացված ծրագրերի վրա։
Այսպես, կարելի է ենթադրել, որ Glass–ի թարմացված տարբերակը, որի մշակմամբ ընկերությունը պատրաստվում էր զբաղվել Intel–ի հետ համատեղ, այդպես էլ չի թողարկվի։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ կզբաղեցնի Glass նախագծի վերաիմաստավորումը և նոր սարքավորման մշակումը, սակայն Google–ը ստիպված կլինի հաշվի առնել նաև մրցակիցների ակտիվությունը։ Այսպես` Sony–ն շարունակում է ակտիվորեն աշխատել համալրված իրականության սեփական ակնոցների և այն սարքավորման նախատիպի վրա, որը ճապոնական ընկերությունը ներկայացրել էր CES 2015 ցուցահանդեսի ժամանակ, սարքը բարձր է գնահատվել այն փորձած լրագրողների կողմից։–0–