USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Google-ի համահիմնադիրի թռչող էլեկտրամոբիլն արդեն պատրաստ է

25.04.2017, 15:18
2017 թ.-ի վերջին Kitty Hawk ընկերությունը կսկսի վաճառել Flyer թռչող էլեկտրամեքենան:
Google-ի համահիմնադիրի թռչող էլեկտրամոբիլն արդեն պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2017 թ.-ի վերջին Kitty Hawk ընկերությունը կսկսի վաճառել Flyer թռչող էլեկտրամեքենան: Այն ստեղծվել է և ֆինանսավորվում է Google-ի համահիմնադիր, Google X էքսպերիմենտալ ստորաբաժանման նախկին ղեկավար, Alphabet-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջի կողմից:

Ինչպես հաղորդում է iguides.ru-ն, լուրերը, որ Kitty Hawk-ը թռչող ավտոմեքենա է մշակում հայտնվել էին դեռևս 2016 թ.-ի կեսերին, այդ ժամանակ էլ հրապարակվել է դրա սխեմատիկ պատկերը: Flyer-ի աշխատանքային նմուշն արդեն պատրաստ է, դրա փորձարկումները նկարահանվել են: Էլեկտրամեքենայի զանգվածը կազմում է ընդամենը 100 կգ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն ԱՄՆ-ում առանց պետական ծառայություններից թույլտվություն ստանալու (սակայն հատուկ նախատեսված վայրերում):

Որքան կարժենա Flyer-ի սերիական տարբերակը, հայտնի չէ: Այժմ Kitty Hawk-ը նախապատվերներ է ընդունում, որոնք երաշխավորում են գնորդին 2000 դոլարանոց զեղչ: Ապրանքի ամրագրման համար հարկավոր է 100 դոլար կանխավճար: -0-