USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Google Glass ակնոցն օգնում է General Motors–ին

11.08.2014, 14:30
General Motors (GM) մեքենաշինական կոնցեռնը սեփական ձեռնարկություններում թեստավորում է Google Glass ակնոցը։ Ամերիկյան ընկերությունը փորձում է նոր տեխնոլոգիաների օգուտն օգտագործել արտադրական գործընթացում։
Google Glass ակնոցն օգնում է General Motors–ին
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  General Motors (GM) մեքենաշինական կոնցեռնը սեփական ձեռնարկություններում թեստավորում է Google Glass ակնոցը։ Ամերիկյան ընկերությունը փորձում է նոր տեխնոլոգիաների օգուտն օգտագործել արտադրական գործընթացում։

GM–ը ձեռք է բերել  Google Glass–ի` 1500 դոլար արժողությամբ երեք ակնոց դեռ 2013 թվականին, և այն ժամանակից դրանք օգտագործում են Orion Assembly գործարանի և ԱՄՆ–ի Միչիգան նահանգի տեխնիկական կենտրոնի աշխատողները։ GM–ի`հյուսիսամերիկյան արտադրության նախագահ Քեթի Քլեգի (Cathy Clegg) խոսքով, ընկերությունը փորձեր է կատարում «խելացի ակնոցի» հետ, որ կարողանա դրա կիրառման տարբեր ձևեր գտնել ձեռնարկություններում, cnews.ru–ն։

GM–ի մենեջեր Թոնի Հաուելը (Tony Howell) նշել է, որ Google Glass–ն օգնում է աշխատողներին` պարտադիր չեն նրանց այցելությունները ժողովներին նոր տեղեկություն ստանալու համար, նրանք կարող են օգտվել խելացի ակնոցից օգտակար տվյալներ ստանալու համար առանց արտադրությունից հեռանալու։

Սարքը կարող է արագացնել ավտոմեքենաների հավաքման գործընթացը և բարձրացնել արտադրության որակի վերահսկողությունը։ Օրինակ, գործարանի ծառայողները կարող են օգտվել Google Glass–ից անսարքությունների ֆոտո– և տեսանկարահանման համար, այդ տեղեկություններն օպերատիվ կերպով ճարտարագետներին ուղարկելու համար, իսկ վերջիններս կդիտարկեն առաջացած խնդիրը համակարգչի էկրանին և, հնարավոր է, կկարողանան արագ լուծել։

Հաուելն ասել է, որ 12 աշխատողներ արդեն թեստավորել են Google Glass–ը գործարաններում, և ինչպես պարզվել է, առանց դժվարությունների չի ստացվում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` անհրաժեշտ է օգտվել պաշտպանիչ մեծ ակնոցներից, քանի որ Google Glass–ից կարելի է օգտվել ոչ միշտ։ Այդ խնդրի լուծումներից մեկը մասնագիտացված շրջանակների թողարկումն է։

Ինչպես հայտնում է Business Insider պարբերականը, GM–ը ծրագրում է Google Glass–ի համար սեփական ծրագրային ապահովում մշակել, որը կկիրառվի արտադրությունում։ Ավելի մանրամասն տեղեկություն այս հարցով չկա։ Ավելի վաղ կոնցեռնը հայտնել էր, որ «խելացի» ակնոցի համար մշակել է DiDi Plate հավելվածի տարբերակը, որը թույլ է տալիս լուսանցնել ավտոմեքենայի պետհամարանիշը և դրա տիրոջը տեքստային հաղորդում ուղարկել։

Google Glass–ն ավելի պահանջված է դառնում ավտոարտադրողների շրջանում։ Այսպես, Mercedes-Benz–ն օգտագործել է այս սարքն առաջնային նավիգացիայի ապահովման համար։ Hyundai–ին թույլ կտա Google Glass կրողներին հեռակառավարմամբ միացնել շարժիչը, փնտրել մեքենան կայանատեղիում և այլն։ -0-