USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Googl–ը երկու OS–ով պլանշետ–նոթբուք կարտադրի

16.02.2015, 14:17
Googl–ն իր այս տարվա ծրագրերում նախատեսում է երկու օպերացիոն համակարգով պլանշետ–նոթբուք արտադրել։ Այդ ինքնատիպ հիբրիդը արտաքնապես նման կլինի Android–ով աշխատող պլանշետին։ Սակայն առանձնացող ստեղնաշարի օգնությամբ այն կվերածվի նոթբուքի, որը կաշխատի Chrome OS–ով, գրում է iguides.ru–ն։
Googl–ը երկու OS–ով պլանշետ–նոթբուք կարտադրի
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Googl–ն իր այս տարվա ծրագրերում նախատեսում է երկու օպերացիոն համակարգով պլանշետ–նոթբուք արտադրել։ Այդ ինքնատիպ հիբրիդը արտաքնապես նման կլինի Android–ով աշխատող պլանշետին։ Սակայն առանձնացող ստեղնաշարի օգնությամբ այն կվերածվի նոթբուքի, որը կաշխատի Chrome OS–ով, գրում է iguides.ru–ն։

Այս ինքնատիպ սարքը շուկայում կհայտնվի 2015 թվականի երկրորդ կիսամյակում։ Պլանշետ–նոթբուքի մաշկմամբ զբաղվում է Quanta Computer ընկերությունը։

Սարքի անունը դեռ հայտնի չէ։ Սակայն լրագրողներին հայտնի է դարձել, որ Google–ում եռում են Chromebook Pixel–ի շարունակության աշխատանքները։

Վերլուծաբանները հայտնի նոթբուքի երկրորդ սերնդի մոդելի հետ են կապում խորհրդավոր հաղորդագրությունը։ Samus պայմանական անունը կրող սարքը զինված կլինի USB 3.1 Type C –ով և Intel Core M  հինգերորդ սերնդի պրոցեսորով։-0-