USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Գիտնականները ստեղծել են ակնթարթորեն վերալիցքավորվող մարտկոց

23.11.2016, 17:37
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ գիտնականներ  մշակել են ճկուն սուպերկոնդենսատորների արտադրության նոր մեթոդ:
Գիտնականները ստեղծել են ակնթարթորեն վերալիցքավորվող մարտկոց

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մի խումբ գիտնականներ  մշակել են ճկուն սուպերկոնդենսատորների արտադրության նոր մեթոդ, հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով Engadget-ին: Էներգամատակարարման նման աղբյուր ունեցող սմարթֆոնը կկարողանա աշխատել մեկ շաբաթ և վերալիցքավորվել մի քանի վայրկյանում:

Սուպերկոնդեսատորը տարբերվում է սովորական մարտկոցից նրանով, որ լիցքը պահում է մակերևույթի վրա: Սուպերկոնդեսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստություն ունեցող միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում է էներգիայի բարձր խտություն, ինչպես նաև արագ լիցքավորման համար էլեկտրոնների արագացված փոխանակում:

«Շարժական էլեկտրոնային սարքերի դեպքում մեր նյութերը խտությամբ, հզորությամբ և կյանքի ցիկլի կայունությամբ գերազանցում են ավանդական էներգիաները», - ասել է հետազոտության գլխավոր մասնակիցներից Նիտին Չուդհարին:

Գիտնականներն իրենց մշակումը համարում են «կոնցեպցիայի հաստատում» և նախատեսում են արտոնագրել սուպերկոնդենսատորների ստեղծման նոր մեթոդը: Մասնագետները հույս ունեն, որ իրենց լիցքավորման նոր աղբյուրը լայն տարածում կստանա և կկիրառվի ոչ միայն սմարթֆոններում, այլ նաև այլ ոլորտներում: -0-