USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ֆիզիկոսները սենսորային սարքերի համար ստեղծել են մի նյութ, որը ճկելու հնարավորություն է ընձեռում

11.02.2015, 16:24
Գիտնականները ստեղծել են մի թաղանթ, որն ապագայում հնարավոր կլինի կիրառել դյուրակիր սենսորային սարքեր ստեղծելու համար։ Նրանց աշխատանքի մանրամասն արդյունքները ներկայացվել են Applied Physics Letters ամսագրում, գրում է gazeta.ru–ն։
Ֆիզիկոսները սենսորային սարքերի համար ստեղծել են մի նյութ, որը ճկելու հնարավորություն է ընձեռում
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գիտնականները ստեղծել են մի թաղանթ, որն ապագայում հնարավոր կլինի կիրառել դյուրակիր սենսորային սարքեր ստեղծելու համար։ Նրանց աշխատանքի մանրամասն արդյունքները ներկայացվել են Applied Physics Letters ամսագրում, գրում է gazeta.ru–ն։

Թաղանթը ստեղծվել է բիսմութի ֆերիտից (BiFeO3), որը մուլտիֆերոիկ է։ Իսկ վերջինն այնպիսի նյութ է, որը միաժամանակ էլեկտրական և մագնիսական հատկանիշներ ունի, ընդ որում` մագնիսական դաշտը կարող է ազդել էլեկտրական հատկանիշների վրա և հակառակը։

Ֆիզիկոսները կարողացել են ոչ միայն բարակ թաղանթ ստեղծել, այլև ճկել այն օղակի պես` պահպանելով նյութի բացառիկ հատկանիշները։

Գիտնականները հայտարարում են, որ այդ տեխնոլոգիայի հայտնագործումը կօգնի ապագայում դյուրակիր սարքեր ստեղծել, օրինակ` առողջության վերահսկողության սարք, որը հնարավոր կլինի փաթաթել դաստակին, կամ ձևը փոխելու հատկություն ունեցող ակնոց` վիրտուալ իրականության համար։-0-