Գիտնականներն առանց մարտկոցի հեռախոս են հնարել
15.08.2013,
16:00
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մշակել են անլար կապի համակարգ` սնուցման աղբյուրից զուրկ երկու սարքերի միջև, հայտնում է Phys.org–ը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են այս օրերին Հոնկոնգում անցկացվող ACM SIGCOMM 2013 համաժողովում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վաշինգտոնի համալսարանի գիտնականները մշակել են անլար կապի համակարգ` սնուցման աղբյուրից զուրկ երկու սարքերի միջև, հայտնում է Phys.org–ը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են այս օրերին Հոնկոնգում անցկացվող ACM SIGCOMM 2013 համաժողովում։
Մշակման էությունը շրջակա միջավայրում առատորեն առկա ռադիոալիքների օգտագործումն է, որպես տեղեկության փոխանցման էներգիա և միջոց սեփական ազդանշան ստեղծելու փոխարեն, հաղորդում է cnews.ru–ն։
Ամերիկացի գիտնականների մշակած համակարգում տեղեկության փոխանցման համար պատասխանատու սարքը կարող է կամ կլանել, կամ արտացոլել նրա միջով անցնող ռադիոալիքները։ Ալիքի աբսորբցիան նշանակում է «0», իսկ ընդունող սարքի վրա ալիքի ընկնելու դեպքում արտացոլումը` «1»։
Ընդունող սարքն իր հերթին կարող է ստանալ փոխանցվող տվյալները` օգտագործելով էլեկտրամագնիսական ալիքների էներգիան։
Իրենց փորձերում հետազոտողները տեղեկության փոխանցման համար օգտագործել են հեռուստահեռարձակման ալիքներ, թեև կարելի է նաև օգտագործել բջջային կապի բազային կայանների ալիքները։
Փորձերն անցկացվել են հեռուստաաշտարակից տարբեր հեռավորության վրա գտնվող վայրերում` 800 մ–ից մինչև 10.4 կմ, ինչպես նաև տարբեր կառույցներում` բազմաբնակարան շենքի ներսում, փողոցների խաչմերուկում և շենքերի տանիքների վրա։
Տեղեկության փոխանցման համար օգտագործվել են ալեհավաքով զինված կրեդիտ քարտի չափի երկու սարքեր, որոնք միմյանցից հեռու են գտնվել մոտավորապես 76 սմ դրսում փորձի անցկացման և 46 սմ հեռավորության վրա` շենքի ներսում անցկացման դեպքում։ Հետազոտողներին հաջողվել է հասնել տվյալների փոխանցման 1Կբիթ/վրկ արագության։
«Սա յուրօրինակ Մորզեի այբուբեն է մարտկոցային լիցքավորիչներ և սնուցման այլ աղբյուրներ չունեցող սարքերի համար»,– պարզաբանել է նախագծի հեղինակներից Ջոշուա Սմիթը (Joshua Smith)։-0-