USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Գիտնականները ստեղծել են ոսպնյակներ, որոնք պատկերը մոտեցնելու հնարավորությամբ են օժտված

03.07.2013, 18:17
ԱՄՆ–ի և Եվրոպայի գիտնականների խումբը ստեղծել է աշխարհում առաջին խոշորացույց–ոսպնյակները, որոնք մոտեցնում են պատկերը, ինչպես տեսախցիկի օբյեկտիվը, հաղորդում է The Huffington Post–ը։ Գիտնականների աշխատանքին նվիրված հոդվածը հրապարակվել է Optics Express ամսագրում, գրում է cnews.ru–ն։
Գիտնականները ստեղծել են ոսպնյակներ, որոնք պատկերը մոտեցնելու հնարավորությամբ են օժտված
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի և Եվրոպայի գիտնականների խումբը ստեղծել է աշխարհում առաջին խոշորացույց–ոսպնյակները, որոնք մոտեցնում են պատկերը, ինչպես տեսախցիկի օբյեկտիվը, հաղորդում է The Huffington Post–ը։ Գիտնականների աշխատանքին նվիրված հոդվածը հրապարակվել է Optics Express ամսագրում, գրում է cnews.ru–ն։

Ոսպնյակի կենտրոնում անցք կա, որն անմիջական լույս է թողնում մարդու աչքի մեջ, ինչի արդյունքում նա պատկերը տեսնում է այնպես, ինչպես եթե ոչ մի աքսեսուար չօգտագործեր տեսնելու համար։ Պատկերը մեծացնող հատվածը գտնվում է անցքի շուրջը։ Պատկերը մեծանում է փոքր ալյումինե հայելիների շնորհիվ, որոնք մինչ լույսը ցանցաթաղանթ ուղղելը չորս անգամ արտացոլում են լույսը։

Ոսպնյակն օգտագործողը պատկերը չի տեսնում, եթե մեծացման ռեժիմը միացված չէ, քանի որ այն արգելափակվում է ակնոցի բևեռացված զտիչով։

Ակնոցի բևեռացված ֆիլտրը ղեկավարելով` օգտագործողը կարող է այնպես անել, որ իր աչքը տեսնի միայն մեծ պատկերը։ Պատկերը հնարավոր է մեծացնել 2,8 անգամ։

Լաբորատոր պայմաններում նախատիպը ստեղծելու համար գիտնականներն օգտվել են  սովորական բևեռացված 3D ակնոցներից, որոնք նախատեսված են Samsung հեռուստացույցների համար։

Ոսպնյակների տրամագիծը կազմում է 8 մմ, հաստությունը` 1 մմ, մեծացող օղակի հաստությունը` 1,17 մմ։ –0–