USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գիտնականները հեղուկբյուրեղային էկրան են ներկառուցել կոնտակտային ոսպնյակում (տեսանյութ)

07.12.2012, 15:01
Գիտնականները ստեղծել են էկրան-ոսպնյակ, որն ընդունակ է արտապատկերել դոլարի նշանը: Հետագայում հետազոտողները ծրագրում են ստեղծել բոլորովին անկախ գունավոր էկրան, որը կկարողան ներկել աչքերը ընտրած գույնով և կփոխարինեն լրացուցիչ իրականության ակնոցները, հաղորդում է  cnews.ru-ն:
Գիտնականները հեղուկբյուրեղային էկրան են ներկառուցել կոնտակտային ոսպնյակում (տեսանյութ)
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գիտնականները ստեղծել են էկրան-ոսպնյակ, որն ընդունակ է արտապատկերել դոլարի նշանը: Հետագայում հետազոտողները ծրագրում են ստեղծել բոլորովին անկախ գունավոր էկրան, որը կկարողան ներկել աչքերը ընտրած գույնով և կփոխարինեն լրացուցիչ իրականության ակնոցները, հաղորդում է  cnews.ru-ն:

Բելգիայի Գենտի համալսարանին առընթեր գիտահետազոտական կենտրոնը մշակել է շատ փոքր չափերի սֆերիկ ՀԲ-դիսպլեյի արտադրման մի ձև, դիսպլեյը կարող է ներկառուցվել կոնտակտային ոսպնյակում և ամբողջովին կրկնել նրա ձևը, հայտնում է Phys.Org.:

Centre of Microsystems Technology-ի գիտնականների կողմից ներկայացրած նմուշն իրենից ներկայացնում է ոսպնյակ-դիսպլեյ, որն ընդունակ է արտապատկերել դոլարի նշանը: Այդ նշանը կարող է վառվել կամ չվառվել, կամայական պատկերում էկրանը բերել չի կարող: Բացի այդ, դրան միացված են հաղորդիչներ, որոնք հոսանք են ուղարկում հեղուկբյուրեղային մատրիցային:

Գիտնականները վստահ են, որ ժամանակի ընթացքում, հիմնվելով ընթացիկ մշակումների վրա, նրանք կկարողանան ամբողջովին անկախ սարք ստեղծել:

Ենթադրվում է, որ առաջին փուլում նման նորույթները կօգտագործվեն բժշկական նպատակներով՝ վառ լույսից աչքի վնասված ցանցաթաղանթը կամ ծիածանաթաղանթը պաշտպանելու համար, ինչպես նաև կոսմետոլոգիայում՝ որպես աչքի ներկման կամայական միջոց, գունավոր ՀԲ-դիսպլեյի ինտեգրման դեպքում:

Բացի այդ, նման ոսպնյակները կարող են փոխարինել արևային ակնոցները, և դրանք պետք չի լինի ամեն անգամ հանել: Բավական կլինի անջատել հոսանքը, և ոսպնյակները թափանցիկ կդառնան, կամ միացնել հոսանքը՝ մգեցնելու համար: Ոսպնյակները միացնել կամ անջատել կարող է լուսավորության ցուցիչը:

Սակայն դրանից առաջ մշակողները պետք է հաղթահարեն մի շարք բարդություններ, նշում է նախագծի ղեկավար Ժելե Դը Սմեթը (Jelle De Smet): «Եթե խոսում ենք ճկուն ՀԲ-դիսպլեյների մասին, սովորաբար խոսքը գնում է սֆերիկ ձև ունեցող դիսպլեյների մասին: Նման դիսպլեյ ստեղծելն ամենաբարդ խնդիրն էր մեզ համար»,- ասել է գիտնականը: Նա ավելացրել է, որ անմհրաժեշտ է բարձրացնել այդ դիսպլեյի որակը, որ այն հնարավոր լինի անվտանգ տեղադրել աչքի խնձորակում:

Չնայած մի շարք տեխնոլոգիական բարդություններին՝ գիտնականները կարծում են, որ ներկառուցված դիսպլեյներով առաջին կոմերցիոն  ոսպնյակները կարող են շուկայում հայտնվել ընդամենը մի քանի տարի անց: «Մենք յուրացրել ենք բազային տեխնոլոգիան: Այժմ մենք կարող ենք սկսել կիրառման իրական տարբերակների աշխատանքը»,- ասել են հետազոտողները: -0-