Երևանում հայկական էլեկտրոնային գրքերի շնորհանդես է տեղի ունեցել
23.04.2012,
12:34
Երևանում հայկական էլեկտրոնային գրքերի շնորհանդես է տեղի ունեցել «ArmBookExpo» ցուցահանդեսի շրջանակներում, որն անցկացվում է ապրիլի 22-23-ին Գաֆեսջյան արվեստի կենտրոնում:
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանում հայկական էլեկտրոնային գրքերի շնորհանդես է տեղի ունեցել «ArmBookExpo» ցուցահանդեսի շրջանակներում, որն անցկացվում է ապրիլի 22-23-ին Գաֆեսջյան արվեստի կենտրոնում:
Ցուցահանդեսում ներկայացված թվայնացված գրականությունը www.allarmenianbooks.com նախագծի մասն է, որը թույլ է տալիս գտնել հայկական բազմաթիվ գրքերի էլեկտրոնային տարբերակները, հայտնում են նախագծի հեղինակները:
Հայկական էլեկտրոնային գրքերը նույն տեսքն ունեն, ինչ դրանց թղթային տարբերակները՝ նկարազարդումներով և ծանոթություններով: Բացի այդ, գրքի էլեկտրոնային միջերեսը ընթերցողին էջերը նշելու հնարավորություն է տալիս, ունի հեշտ նավիգացիա և այլ օգտակար գործառույթներ:
Նաև հնարավոր է հեշտորեն գրքեր փոխանակել Twitter և Facebook սոցցանցերով:
allarmenianbooks.com կայքում տեղադրված էլեկտրոնային գրքերից հնարավոր է օգտվել համակարգչի, ինչպես նաև ցանկացած շարժական սարքի՝ նոութբուք, պլանշետ, բջջային հեռախոս, միջոցով:
Սա նման առաջին կայքն է, որն առաջարկում է հայերեն գրքերի մեծ ընտրություն մեծերի և փոքրերի համար: Կայքում կան այնպիսի մեծ գրողների հեքիաթներ, ինչպես Հովհաննես Թումանյանն է, հայ դասականների գրական ստեղծագործություններ, նաև մանկական ամսագրեր և ուսումնական ձեռնարկներ:
Allarmenianbooks.com կայքը մշակվել է «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից: Ընկերությունը հիմնադրվել է Երևանում և զբաղվում է մշակումներով ծրագրային ապահովման ոլորտում:--0--