USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գերմանիայում լուսացույցներ են տեղադրվում գաջեթներից կախվածություն ունեցող մարդկանց համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

03.05.2016, 15:57
Վերջին ժամանակներում բջջային սարքերի զանգվածային տարածումը հանգեցրել է մարդկանց կախվածությանը դրանցից։
Գերմանիայում լուսացույցներ են տեղադրվում գաջեթներից կախվածություն ունեցող մարդկանց համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերջին ժամանակներում բջջային սարքերի զանգվածային տարածումը հանգեցրել է մարդկանց կախվածությանը դրանցից։ Հաճախ օգտատերերն այլևս չեն կարողանում շեղվել սմարթֆոնի կամ պլանշետի էկրանից նույնիսկ մայթն անցնելու ընթացքում, ինչը երբեմն դժբախտ պատահարի կամ ՃՏՊ–ի հետևանք է դառնում, գրում է 24gadget.ru–ն։

Աուգսբուրգի քաղաքապետարանը որոշել է քայլեր ձեռնարկել, որոնք գոնե ինչ–որ կերպ կարող են օգնել նվազեցնել ճանապարհատրանսպորտային տխուր վիճակագրությունը նվազեցնելուն։

Stadtwerke Augsburg ընկերության հետ համատեղ տեղադրվել են վերգետնյա հատուկ լուսային փարոսիկներ, որոնք կրկնօրինակում են սովորական լուսացույցի լուսային ազդանշանները։

Ենթադրվում է, որ ներքև իջեցրած գլուխներով մարդիկ ավելի լավ կարձագանքեն նախազգուշացնող նշաններին։ Այսպիսով, հետիոտնը պարտադիր կնկատի կարմիր ազդանշանը` նույնիսկ բջջային սարքի էկրանով կլանված լինելու ժամանակ։ -0-