USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ֆուտուրոլոգ Գերդ Լեոնհարդը նշել է գլխավոր սպառնալիքը մարդկության համար

04.04.2025, 12:42
Միջուկային էներգետիկայի զարգացման շնորհիվ կարելի է ստեղծել ատոմային ռումբ, բայց կարելի է շահագործել նաև ԱԷԿ, կարելի է ստեղծել սուպերզինվոր, կարելի է նաև բուժել քաղցկեղ
Ֆուտուրոլոգ Գերդ Լեոնհարդը նշել է գլխավոր սպառնալիքը մարդկության համար

ԵՐԵՎԱՆ, ապրիլի․/ԱՌԿԱ/․ Տեխնոլոգիաների սխալ օգտագործումը գլխավոր սպառնալիքն է մարդկության համար։ Այս մասին Doing Digital Forum 2025–ի շրջանակում ասաց աշխարհի լավագույն ֆուտուրոլոգների տասնյակում ներառված Գերդ Լեոնհարդը, ով «Տեխնոլոգիաները մարդկության դեմ» բեսթսելերի հեղինակն է։

«Միջուկային էներգետիկայի զարգացման շնորհիվ կարելի է ստեղծել ատոմային ռումբ, բայց կարելի է շահագործել նաև ԱԷԿ, կարելի է ստեղծել սուպերզինվոր, կարելի է նաև բուժել քաղցկեղ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք օգտագործում տեխնոլոգիաները», – ասաց Լեոնհարդը՝ պատասխանելով ARKA-Telecom–ի հարցին գլխավոր տեխնոլոգիական սպառնալիքների մասին։

Ֆուտուրոլոգն ավելացրեց, որ պետք է նաև ճիշտ կառավարել տեխնոլոգիաները։ Որպես օրինակ նա բերեց այն փաստը, որ տեխնոլոգիաների զարգացումտ հանգեցրեց անխուսափելի կլիմայական փոփոխությունների։

Doing Digital Forum 2025-ը, որը կրում էր «Ապագայի փողերը․ տնտեսական ազդեցություն» խորագիրը, անցկացվել է Երևանում ապրիլի 3-ին։ Ֆորումի մեդիագործընկերներն են ARKA-Telecom–ն ու «Նովոստի–Արմենիա»–ն։