USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ֆուտբոլի երկրպագուների համար նախատեսված կայք կստեղծվի

27.10.2014, 14:00
Ֆուտբոլի երկրպագուների համար նախատեսված հատուկ կայք կստեղծվի 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման շրջանակում, հայտարարել է «Ռուսաստան 2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Ֆուտբոլի երկրպագուների համար նախատեսված կայք կստեղծվի
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի երկրպագուների համար նախատեսված հատուկ կայք կստեղծվի 2018թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստման շրջանակում, հայտարարել է «Ռուսաստան 2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

2018թ.-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա 2018թ.-ի հունիսի 8-ից հուլիսի 8-ը: Հանդիպումները կանցկացվեն Ռուսաստանի 11 քաղաքների (Մոսկվա, Կալինինգրադ, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սարանսկ, Դոնի Ռոստով, Սոչի և Եկատերինբուրգ) 12 մարզադաշտերում:

«Կազմկոմիտեն աշխատում է երկրպագուների համար նախատեսված կայքի վրա: Դա համապարփակ տեղեկատվական համակարգ է, որի նպատակն է հարմարավետ դարձնել մեր երկիր այցելելը», - ասել է Սորոկինը Պետդումայում տեղի ունեցած կլոր սեղանի նիստի ժամանակ:-0-