USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԶԼՄ. Facebook-ը նոր կայք է մշակում

17.11.2014, 13:08
Facebook ընկերությունը նոր կայք է մշակում գործընկերների շփման համար, որը կոչվում է Facebook at Work («Facebook-ն աշխատանքում»), հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Financial Times թերթին:
ԶԼՄ. Facebook-ը նոր կայք է մշակում
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Facebook ընկերությունը նոր կայք է մշակում գործընկերների շփման համար, որը կոչվում է Facebook at Work («Facebook-ն աշխատանքում»), հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Financial Times թերթին:

Մշակմանը ծանոթ աղբյուրի տվյալներով՝ Facebook-ի նոր ծառայությունը նախատեսված է գործարար շփման համար, իսկ թիրախային լսարանը գրասենյակային աշխատակիցներն են: Սպասվում է, որ նոր սոցցանցը կդառնա LinkedIn-ի և Google Docs-ի մրցակիցը:

«Օգտատերերը կարող են քննարկել աշխատանքային փաստաթղթերը, շփվել և պահպանել կարևոր կոնտակտներ՝ չներկայացնելով Facebook-ի իրենց անձնական էջը, «որտեղ ներբեռնված են արձակուրդում արված լուսանկարները, քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություններն ու հիմար տեսանյութերը»», գրում է հրատարակությունը:

Հայտնի է դարձել, որ Facebook-ի նոր ծառայությունը նման կլինի օրիգինալ սոցցանցին: Կլինի նորությունների ժապավեն, ինչպես նաև` կոնտակտային խմբեր:

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը սոցցանցը ստեղծել էր Հարվարդի համալսարանի ուսանողների շփման համար, սակայն շուտով ցանցի առավելությունները սկզբում գնահատեցին ԱՄՆ-ի մյուս ուսումնական հաստատությունների ուսանողները, իսկ հետո նաև ողջ աշխարհի օգտատերերը: Facebook ընկերությունը փետրվարին նշեց գործարկման տասնամյակը: Այդ ժամանակահատվածում նրան հաջողվել է  աշխարհի խոշորագույն սոցիալական առցանց-ռեսուրսի կարգավիճակ ձեռք բերել՝ ամսվա ընթացքում գրանցելով 1 մլրդ լսարան:-0-