Facebook–ը Ռուսաստանում ինտերնետային հեռախոսակապի ծառայություն է գործարկել
08.04.2014,
17:33
Facebook–ը սեփական մեսենջերի թարմացված տարբերակում անվճար ձայնային կապի ծառայությունից օգտվելու հնարավորություն է ներկայացրել, հաղորդում է rbcdaily.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Facebook–ը սեփական մեսենջերի թարմացված տարբերակում անվճար ձայնային կապի ծառայությունից օգտվելու հնարավորություն է ներկայացրել, հաղորդում է rbcdaily.ru–ն։
1,2 մլրդ պոտենցիալ օգտատեր ունեցող Facebook–ի ինտերնետ հեռախոսակապի ծառայությունը կարող է լրջորեն ճնշել այդ ոլորտի ավանդական դերակատարներին` Skype–ին (մոտ 500 մլն ներբեռնում) և Viber–ին (250 մլն ակտիվ օգտատեր)։
Ինտերնետային հեռախոսակապը Facebook Messenger–ի (սոցցանցի շարժական տարբերակի հավելված) ռուսաստանցի օգտատերերին հասանելի է դարձել ապրիլի 4–ի գիշերը։ Wi-Fi կապին միանալիս Facebook–ի ձայնային կապի ծառայությունն անվճար է տրամադրվում, 3G և 4G ցանցերում կատարվող զանգերի սակագները հաշվարկվում են` ըստ շարժական ինտերնետի հասանելիության արժեքի։ Մինչև հիմա Facebook Messenger–ով հնարավոր էր լինում ուղարկել ձայնային հաղորդագրություններ` ձայնային ֆայլեր, իսկ ձայնային կապի ծառայությունը որոշ ժամանակ փորձարկվում էր ԱՄՆ–ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի շուկաներում։ Facebook–ի դեսքթոփային տարբերակում ձայնային զանգերը չեն գործում։–0–