Facebook-ը նոր Messenger ներդիր է գործարկում Windows-ի համար
06.03.2012,
11:21
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը Messenger ակնթարթային հաղորդագրությունների ներդիր է գործարկում Windows օպերացիոն համակարգով աշխատող անհատական համակարգիչների համար, ասվում է Facebook-ի հաղորդագրության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը Messenger ակնթարթային հաղորդագրությունների ներդիր է գործարկում Windows օպերացիոն համակարգով աշխատող անհատական համակարգիչների համար, ասվում է Facebook-ի հաղորդագրության մեջ:
Windows-ի Facebook Messenger ներդիրը, որը վերջին երեք ամիսների ընթացքում բետա-թեստավորման փուլում էր, առաջիկա շաբաթներին հասանելի կդառնա Windows 7-ով աշխատող անհատական համակարգիչների բոլոր օգտագործողների համար: Այն թույլ կտա Facebook-ընկերների հետ հաղորդագրություններ փոխանակել՝ առանց բրաուզերում կայքը բացելու, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հաղորդագրություններ ստացեք և ուղարկեք անմիջապես աշխատանքային սեղանից: Անկախ նրանից, թե տեսնում եք, արդյո՞ք, այլ վեբ-կայքեր կամ օգտագործում եք այլ ներդիրներ, պետք չէ անցնել այլ կայքեր կամ այլ կայքերից՝ կապի մեջ մնալու համար»,- գրում են Facebook-ի մշակողները:
Նրանց խոսքով, ներդիրը թույլ կտա ոչ միայն հաղորդագրություններ փոխանակել սոցցանցի ընկերների հետ, այլ նաև նոր մեկնաբանությունների, լուսանկարների և օգտագործողների այլ գործողությունների վերաբերյալ նոր մեկնաբանություններ ստանալ:
Facebook Messenger դեսքթոփային ներդիրը գործարկվում է բջջային տարբերակի գործարկումից կես տարի անց: iPhone և Android-սմարթֆոնների մեսենջերը սոցցանցը գոևրծարկել է նախորդ տարվա օգոստոսին: Ծրագրի առավելությունն այն է, որ կարելի է SMS տեսքով հաղորդագրություն ուղարկել ներդիր չունեցող և առհասարակ Facebook-ում էջ չունեցող բաժանորդի (այն դեպքում, եթե Facebook-ի և օպերատորի միջև համապատասխան պայմանագիր գոյություն ունի): BlackBerry սմարթֆոններ ունեցողներն իրենց սարքերի մեսենջերը ստացել են նախորդ տարվա հոկտեմբերին:
Facebook-ի ներկայացուցիչները Mashable պարբերականին հայտնել են, որ աշխատանք է տարվում Apple-ի Mac համակարգիչների համար Messenger ներդիրի ուղղությամբ, սակայն Facebook-ը դրա գործարկման վերաբերյալ կանխատեսումներ չի կատարում:
Facebook Messenger-ը, որը մշակվել է Beluga խմբակային շփման և ծրագրման սերվիսի ստեղծողների աջակցությամբ, Facebook Messages հաղորդագրությունների փոխանակման համակարգի մի մասն է, որն ընդգրկում է փոստային ծառայության գործունեությունը, հաղորդագրությունների միասնական պատմությունը և մուտքի հաղորդագրությունների զտման համակարգը: -0-