Dell ընկերությունն իր բիզնեսը կարող է ուղղել գրպանի համակարգիչների արտադրությանը
17.01.2013,
11:49
Dell ընկերությունը, որը համակարգիչներ ու նոութբուքեր արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկն է աշխարհում, սակայն սահուն կերպով կորցնում է իր մասնաբաժինը շուկայում, առաջիկա ամիսներին կարող է արմատապես փոխել սեփական բիզնեսի ուղղվածությունը և սովորական համակարգիչներ արտադրելու փոխարեն շեշտը կդնի Android համակարգով աշխատող փոքր սարքերի վրա, որի նախատիպը վերջերս ներկայացրել էր Լաս Վեգասում կայացած ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է Ars Technica կայքը` վկայաբերելով վերլուծաբանների կարծիքները։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Dell ընկերությունը, որը համակարգիչներ ու նոութբուքեր արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկն է աշխարհում, սակայն սահուն կերպով կորցնում է իր մասնաբաժինը շուկայում, առաջիկա ամիսներին կարող է արմատապես փոխել սեփական բիզնեսի ուղղվածությունը և սովորական համակարգիչներ արտադրելու փոխարեն շեշտը կդնի Android համակարգով աշխատող փոքր սարքերի վրա, որի նախատիպը վերջերս ներկայացրել էր Լաս Վեգասում կայացած ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է Ars Technica կայքը` վկայաբերելով վերլուծաբանների կարծիքները։
Ինչպես համակարգիչ արտադրող մյուս ընկերությունները, այնպես էլ Dell–ը կրում են ավանդական անհատական համակարգիչների շուկայում գրանցված անկման հետևանքները։ Ընկերությունը չկարողացավ խոշոր դերակատար դառնալ պլանշետների և սմարթֆոնների հեռանկարային շուկայում, ինչն էլ անդրադարձավ ընկերության վիճակի վրա` 2012 թվականի ընթացքում Dell–ի կապիտալիզացիան նվազեց գրեթե մեկ երրորդով, գրում է digit.ru–ն։
Ենթադրվում է, որ կոմպակտ սարքը կմիանա հեռուստացույցին կամ մեկ այլ համակարգչի USB–ի միջոցով։ Dell–ի ներկայացրած համակարգիչն ունի Wi-Fi մոդուլ և Bluetooth, մկնիկի, ստեղնաշարի և ինտերնետին միանալու հնարավորություններ։ Օպերացիոն համակարգ է օգտագործվել Android 4.1–ը։ Այս ամենով հանդերձ, համակարգիչը հեշտությամբ տեղավորվում է գրպանում և կարող է հեշտությամբ կիրառվել ցանկացած հեռուստացույցի կամ դիսփլեյի միջոցով, որը Mobile High-Definition Link հնարավորություն ունի (իմիջիայլոց դրանց քանակն առայժմ շատ չէ)։ Project Ophelia սարքը գայթակղիչ է նաև այն առումով, որ մանրածախ գինը մոտ 500 դոլար կկազմի։
Ars Technica–ն գրում է, որ Dell–ը հազիվ թե ամբողջովին հրաժարվի դասական համակարգիչների արտադրությունից, սակայն Project Ophelia–ն կարող է համակարգիչների շուկայում ընկերության ռազմավարության յուրօրինակ «կենտրոն» դառնալ։ -0-