Seagate–ում կարողացել են պլանշետների հիշողությունն ավելացնել 7 անգամ
10.09.2013,
12:27
Seagate Technology–ն ներկայացրել է Seagate Ultra Mobile HDD կոշտ սկավառակը, որը պլանշետներում կփոխարինի ֆլեշ–հիշողությանը։ Կուտակիչը հարմար է տարբեր ֆորմ–ֆակտորների պլանշետների համար, ներառյալ` տրանսֆորմերները։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Seagate Technology–ն ներկայացրել է Seagate Ultra Mobile HDD կոշտ սկավառակը, որը պլանշետներում կփոխարինի ֆլեշ–հիշողությանը։ Կուտակիչը հարմար է տարբեր ֆորմ–ֆակտորների պլանշետների համար, ներառյալ` տրանսֆորմերները։
Սկավառակի տարողությունը կազմում է 500 ԳԲ կամ 7 անգամ շատ է 64 ԳԲ հիշողությամբ պլանշետի համեմատ։ Վենդորի պնդմամբ, կոշտ սկավառակի տեղադրումը չի վնասում ավտոնոմ աշխատանքին, արձագանքի արագությանն ու սարքի հուսալիությանը, հաղորդում է cnews.ru–ն։
Ընկերությունը պլանշետների արտադրողներին առաջարկում է համատեղել Seagate Ultra Mobile HDD ֆլեշ–հիշողության հետ, որը քեշի դեր կխաղա։ Կոշտ սկավառակի և ֆլեշ–հիշողության աշխատանքի կառավարման համար հենց կոշտ սկավառակի համալրման նպատակով առաջարկվում է Dynamic Data Driver ծրագրային ապահովումը։
«Ultra Mobile HDD կոշտ սկավառակի օգտագործումը 8 ԳԲ ֆլեշ–հիշողությամբ և Dynamic Data Driver ծրագրային ապահովմամբ թույլ է տալիս հասնել 64 ԳԲ ֆլեշ–կուտակիչով զինված պլանշետի էներգասպառմանը հավասար էներգասպառման մակարդակի, և 16 ԳԲ ֆլեշ–հիշողության պլանշետի արտադրողականությանը հավասար արտադրողականության»,– հայտնել են Seagate մամուլի ծառայությունից։
Ultra Mobile HDD կոշտ սկավառակն ունի չժանգոտվող մետաղից 5 մմ–անոց կորպուս։ Պողպատե կորպուսն ապահովում է հարվածների և տատանումների նկատմամբ բարձր կայունություն։ Կուտակիչի քաշն 93 գրամ է։
Սարքն ունի արագացման ցուցիչ, որը տեղադրում է մագնիսային գլխիկները պլանշետի ընկնելուց 60 մվ հետո` դա թույլ է տալիս պաշտպանել թիթեղները մեխանիկական վնասվածքներից և պահպանել տեղեկությունը։ «Սկավառակն այնքան լավ է պաշտպանված, որ շատ դեպքերում դուք ավելի շուտ կկոտրեք պլանշետի էկրանը, քան սկավառակը», – նշում են Seagate–ում։
Բացի այդ, Dynamic Data Driver–ը թույլ է տալիս հետևել կոշտ սկավառակի ջերմաստիճանին` աշխատանքի ընթացքում հնարավոր տաքացումից խուսափելու համար։
Seagate–ն անցել է Ultra Mobile HDD մատակարարումներին առանձին, ինչպես նաև Mobile Enablement Kit կոմպլեկտում, որը, բացի վինչեստերից, ունի նաև Dynamic Data Driver և մոնտաժի տեխնիկական փաստաթղթեր։ Կոմպլեկտը մշակված է Android օպերացիոն համակարգով աշխատող պլանշետներում կոշտ սկավառակի տեղադրման համար։
Ultra Mobile HDD–ի և Mobile Enablement Kit–ի գինն ընկերությունը չի հայտնել։ -0-