IBM–ը կանխատեսումներ է անում նորաձևության վերաբերյալ
22.01.2013,
13:27
IBM–ը կարծում է, որ 2013 թվականը սթիմպանկի տարի կլինի. այս ոճում արտադրանք կներկայացնեն հագուստի, աքսեսուարների ու ոսկյա զարդերի խոշոր արտադրողներ, գրում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. IBM–ը կարծում է, որ 2013 թվականը սթիմպանկի տարի կլինի. այս ոճում արտադրանք կներկայացնեն հագուստի, աքսեսուարների ու ոսկյա զարդերի խոշոր արտադրողներ, գրում է cnews.ru–ն։
Սթիմպանկը գիտական ֆանտաստիկայի ենթաժանր է, որում տեխնիկական առաջընթացը կանգ է առել շոգեմեքենայի ստեղծումից հետո։ Ժանրի առանձնահատկություններն են` մեծ թվով մեխանիկական հարմարանքներ, ժամանվակներ, պղնձե խողովակներ և այլն։ Համարում են, որ տվյալ ոճը ծնվել է Ժյուլ Վեռնի, Հերբերտ Ուելսի, ինչպես նաև Նիկոլա Թեսլայի աշխատանքների ազդեցության ներքո։
«2009–ից մինչև 2012 թվականը սթիմպանկի թեմայի շուրջ աշխարհն ավելի շատ սկսեց խոսել։ Մարդկանց խոսակցություններում թեման 11 անգամ ավելի տարածված դարձավ, քան նախկինում էր,– հայտնել են IBM մամուլի ծառայությունից։ – 2010 թվականից ի վեր ԱՄՆ–ի ավելի քան 24 մանրածախ ցանցեր և մասնագիտացված խանութներ սկսեցին սթիմպանկ ոճի ապրանքներ վաճառել։ Ակնկալում ենք, որ առաջիկա 2 տարիներին այդ արտադրանքը վերջնականապես կմտնի զանգվածային սպառման շուկա»։
Սթիմպանկը համակարգչային խաղերի ճանաչված տեսակ է (այդ ոճում են, օրինակ, Fallout և Bioshock խաղերը)։ IBM տվյալներով, խաղերի կայքերն իրենց նորաձև համարողների թվում տվյալ ոճի առավել հաճախ հիշատակվող վայրն են (բոլոր հիշատակումների 33%)։ Սթիմպանկի ոճում հագուստն ու աքսեսուարներն ամենից շատ հետաքրքրում են մինչև 30 տարեկան մարդկանց, նրանք են հաճախ համապատասխան զրույցներ վարում ինտերնետում (բոլոր զրույցների 63 տոկոսը)։
IBM կանխատեսումը կատարվել է IBM Social Sentiment Index նախագծի շրջանակներում, որն ինտերնետ–ֆորումների, բլոգերի (ներառյալ Twitter–ը), սոցիալական ցանցերի (Facebook և այլն) և լրատվական այլ ռեսուրսների միլիոնավոր գրառումների վերլուծության միջոցով բացահայտում է գլոբալ սպառողական տրամադրությունները։
Ավելի վաղ` 2012 թվականին, օրինակ, IBM Social Sentiment Index–ի օգնությամբ կանխատեսվել էր, որ ԱՄՆ–ում կմեծանա կանանց հագուստի պահանջարկը։ Social Sentiment Index վերլուծական պլատֆորմը մեծ տվյալների առավել վառ օրինակներից է։
«Սոցիալական վերլուծությունն օգնում է մանրածախ ցանցերին կանխատեսել սպառողական նախընտրությունների փոփոխությունը և նախապես դրանց պատրաստվել,– հայտնել է IBM Global Business Services խմբի փորձագետ Թրևոր Դևիսը (Trevor Davis)։ – Իմանալով ապագա միտումի մասին դրա սկսվելուց առաջ` ընկերությունները կարող են ճիշտ որոշումներ կայացնել և ավելի արդյունավետ կառավարել իրենց պահեստային պաշարները»։ -0-