USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Acer–ը պլանշետ է մշակում, որը 99 դոլար կարժենա

25.12.2012, 13:17
Համակարգիչների և բջջային սարքերի խոշոր արտադրող  թայվանական Acer ընկերությունը մշակում է յոթդյույմանոց Android-պլանշետ, որի գինը չի գերազանցի 99 դոլարը, հայտնում է DigiTimes–ը` հղում անելով բջջային էլեկտրոնիկայի համար կոմպլեկտավորման մատակարարների շրջանում ունեցած աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Acer–ը պլանշետ է մշակում, որը 99 դոլար կարժենա
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱԵՌԿԱ/. Համակարգիչների և բջջային սարքերի խոշոր արտադրող  թայվանական Acer ընկերությունը մշակում է յոթդյույմանոց Android-պլանշետ, որի գինը չի գերազանցի 99 դոլարը, հայտնում է DigiTimes–ը` հղում անելով բջջային էլեկտրոնիկայի համար կոմպլեկտավորման մատակարարների շրջանում ունեցած աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Պլանշետը վաճառքում կլինի 2013 թվականի առաջին եռամսյակում և կդառնա ամենաէժանը շուկայում, գրում է DigiTimes–ը։ Հաղորդման մեջ ասվում է նաև, որ գնի նվազեցման համար Acer–ը պլանշետում օգտագործում է MediaTek ընկերության էժան պրոցեսոր։ Այդ ընկերության պրոցեսորները տեղադրվում են, մասնավորապես, քիչ հայտնի ապրանքանիշների չինական սմարթֆոններում։ Միաժամանակ, MediaTek–ի սարքերում օգտագործվող չիպերն առանձնանում են բարձր որակով և հուսալիությամբ չինական այլ սմարթֆոնների համեմատ։

Չափազանց էժան պլանշետի թողարկումը Amazon և Google ընկերությունների` ավելի վաղ սկսած գործի շարունակությունն է ։ 2011 թվականի նոյեմբերին Amazon–ը ներկայացրել է  Kindle Fire պլանշետը` սկսած 199 դոլարից, իսկ Google–ը  2012 թվականի հուլիսին թողարկել է սեփական պլանշետը` 200 դոլարով, որն ունի Nexus 7 յոթդյույմանոց էկրան։ Google–ը պլանշետ է մշակել նաև էլեկտրոնիկայի թայվանական մեկ այլ արտադրողի` Asus–ի հետ համատեղ։ Ինչպես հայտնում է DigiTimes–ը,  Asus–ը նույնպես ունեցել է 99 դոլար արժողության մոդել, բայց դրա թողարկումը հետաձգվել է Google–ի հետ համատեղ մրցակցություն չստեղծելու համար։ -0-