USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Բացահայտվել են Apple-ի գաղտնի մշակումների մանրամասները

15.11.2016, 14:43
Apple-ը սկսել է վիրտուալ իրականության սեփական ակնոցների մշակումը:
Բացահայտվել են Apple-ի գաղտնի մշակումների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Apple-ը սկսել է վիրտուալ իրականության սեփական ակնոցների մշակումը, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով ընկերությունում Bloomberg-ի աղբյուրներին:

Գործակալության տվյալներով, տեխնոլոգիան նախնական փորձարկումներ է անցնում և գաղտիության կարգավիճակ ունի: Ենթադրվում է, որ վիրտուալ իրականության անլար ակնոցն օժտված կլինի ակնոնցների ապակիների փոխարեն երկու էկրաններով, որոնք Google Glass-ի պես կկարողանան վերարտադրել տեսահոլովակները և այլ տեղեկատվությունը:

Բացի այդ, սարքը համաժամանակեցվելու է iPhone-ի հետ` սմարթֆոնի էկրանից տեղեկատվությունը ռեալ ժամանակում արտացոլելու հնարավորությամբ:

Տեխնոլոգիան կանցնի զանգվածային արտադրության 2018 թ.-ին ոչ շուտ: Վերջնական որոշումը կընդունվի թեստավորման արդյունքների հիման վրա: -0-