USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Ճապոնական «Շարպ» ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին տեսախցիկը, որը կարողանում է գունավոր նկարահանել լիակատար մթության մեջ

12.11.2014, 13:39
Ճապոնական «Շարպ» ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին տեսախցիկը, որը կարողանում է գունավոր նկարահանել լիակատար մթության մեջ։ Ինչպես հայտնում է ճապոնական ընկերությունը, մշակումը կատարվել է նախևառաջ պաշտպանական համակարգերի և հսկողություն իրականացնող տեսախցիկների համար, հայտնում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։
Ճապոնական «Շարպ» ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին տեսախցիկը, որը կարողանում է գունավոր նկարահանել լիակատար մթության մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնական «Շարպ» ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին տեսախցիկը, որը կարողանում է գունավոր նկարահանել լիակատար մթության մեջ։ Ինչպես հայտնում է ճապոնական ընկերությունը, մշակումը կատարվել է նախևառաջ պաշտպանական համակարգերի և հսկողություն իրականացնող տեսախցիկների համար, հայտնում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։

Խցիկն ունի գիշերային տեսանելիություն ապահովող ինֆրակարմիր նորագույն համակարգ, որը «Շարպը» մշակել է Առաջատար արդյունաբերական գիտությունների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի հետ համատեղ։ Խցիկում տեղադրվել է ինֆրակարմիր ճառագայթման համակարգ, որն անգամ լիակատար մթության մեջ պատկերը գունավոր նկարահանելու հնարավորություն է ընձեռում։

Ընկերության կարծիքով` նոր մշակումը կիրառություն կգտնի ոչ միայն պահպանական տեխնոլոգիաների ոլորտում, այլև` բժշկության մեջ. այն կարող է մեծապես օգնել հիվանդանոցներում գիշերային ժամերին հիվանդներին հսկելու հարցում։-0-