Apple–ը «խելացի» տան կառավարման համակարգ կստեղծի
27.05.2014,
13:41
Apple–ը մտադիր է iPhone և iPad–ը «խելացի» տան կառավարման ընդհանուր կենտրոն դարձնել։ Առաջիկա համաժողովին ընկերությունը պատրաստվում է ծանուցել մի պրոդուկտ, որը կմիավորի «խելացի» տան բազմաթիվ սարքեր և թույլ կտա կառավարել դրանք բջջային սարքի կառավարման ընդհանուր կենտրոնից, հայտնում է Financial Times–ը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Apple–ը մտադիր է iPhone և iPad–ը «խելացի» տան կառավարման ընդհանուր կենտրոն դարձնել։ Առաջիկա համաժողովին ընկերությունը պատրաստվում է ծանուցել մի պրոդուկտ, որը կմիավորի «խելացի» տան բազմաթիվ սարքեր և թույլ կտա կառավարել դրանք բջջային սարքի կառավարման ընդհանուր կենտրոնից, հայտնում է Financial Times–ը։
Գոյություն ունեն «խելացի» տան մի շարք արտադրանքներ, որոնք կարելի է կառավարել iPhone–ից կամ iPad–ից։ Օրինակ` Philips Hue լուսավորման համակարգը, Belkin NetCam տեսահսկման խցիկները, Nest տերմոստատները և Kevo դռան կողպեքները։ Անհարմարությունն այն է, որ դրանց բոլորի համար առանձին հավելվածներ է պետք ներբեռնել, հաղորդում է cnews.ru–ն։
Apple–ը ծրագրում է դա կարգավորել` iOS հնարավորությամբ օժտելով «խելացի տան» էլեկտրոնային սարքերի փոխազդեցության ստանդարտ արձանագրությունները։ Նմանատիպ արձանագրություններին են պատկանում Philips Hue–ում օգտագործվող SmartThings–ը, ZigBee–ն և այլն։ Թե կոնկրետ ինչ տեխնոլոգիաներ է ընկերությունը ծրագրում ներդնել իր բջջային պլատֆորմում, չի նշվում։
Apple–ի որոշումը` «խելացի» տան տեխնոլոգիաների հնարավորությունն ավելացնելու վերաբերյալ, պայմանավորված է այդ շուկայի հեռանկարով։ Ունենալով iOS մեծ օգտատիրական բազա` այսօրվա դրությամբ վաճառվել է ավելի քան 700 մլն սարք այդ պլատֆորմի վրա, վենդորը կարող է Smart Home շուկայում լուրջ դիրքերի հավակնել, նշում են դիտորդները։
Financial Times–ը կոնկրետ չի նշում, թե նորարարությունը վերաբերում է iOS 8 հաջորդ պլատֆորմին, բայց ենթադրվում է, որ խոսքը հենց դրա մասին է։ Բանն այն է, որ և iOS 8–ի գործարկման, և «խելացի» տան տեխնոլոգիաների հնարավորության մասին հայտարարություններն ակնկալվում են միևնույն միջոցառման` WWDC համաժողովի շրջանակում, որը կանցնի հունիսին։
Ավելի վաղ ասվել էր, որ iOS 8–ում կհայտնվի Healthbook նոր հավելվածը։ Այն օգտագործողի ֆիզիկական բեռնվածության և նրա առողջության մասին տեղեկություն կհավաքի ցուցիչների օգնությամբ։ Նաև ծրագրվում է «Քարտեզ» հավելվածի լրամշակումը։ -0-