USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Apple–ն իր iWatch ժամացույցն ու iPhone 6–ը կներկայացնի միաժամանակ

06.06.2014, 13:32
Մինչև տարեվերջ Apple–ը պետք է հսկայական թվով նոր սարքեր թողարկի, բայց  առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում iWatch–ը և iPhone 6–ը` 4,7- և 5,5–դյույմանոց էկրաններով։ Cantor Fitzgerald–ի վերլուծաբանը Բրայան Ուայթն այս շաբաթ տեղեկացրել է iWatch–ի հավանական ծանուցման մասին, հաղորդում է planetiphone.ru–ն։
Apple–ն իր iWatch ժամացույցն ու iPhone 6–ը կներկայացնի միաժամանակ
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Մինչև տարեվերջ Apple–ը պետք է հսկայական թվով նոր սարքեր թողարկի, բայց  առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում iWatch–ը և iPhone 6–ը` 4,7- և 5,5–դյույմանոց էկրաններով։ Cantor Fitzgerald–ի վերլուծաբանը Բրայան Ուայթն այս շաբաթ տեղեկացրել է iWatch–ի հավանական ծանուցման մասին, հաղորդում է planetiphone.ru–ն։

«Apple–ի մի շարք մատակարարների հետ հանդիպման ժամանակ մեզ հաջողվել է հաստատել iWatch–ի որոշ կարևոր հարակից մասերի արտադրության մեկնարկն այս ամիս։ Հաշվի առնելով նախորդ սարքերի թողարկման պատմությունը` iWatch–ի ծանուցումը պետք է կայանա iPhone 6–ի հետ միաժամանակ` սեպտեմբերին»,– ասաց վերլուծաբանը։

iPhone 6–ի հետ iWatch–ի գործարկումը բավականին տրամաբանական է, քանի որ Apple–ի` մարմնին կրելու համար նախատեսված առաջին սարքը կարող է չօգտագործվել առանց սմարթֆոնի։ Ինսայդերական վերջին արտահոսքերը բազմիցս հաստատել են, որ iWatch–ի մի շարք ենթադրվող ֆունկցիաներ, ինչպես զարկերակաչափը, արյան ճնշման ցուցիչը կաշխատեն անմիջապես iդևայսի համապատասխան հավելվածով։ -0-