USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Apple–ն iPhone 4–ն անվճար կդարձնի

07.09.2012, 14:35
Apple–ը պատրաստվում է իր սմարթֆոնների շարքից բացառել iPhone 3GS–ը` նոր սերնդի iPhone–ի թողարկումից հետո։ iPhone 3GS–ի տեղը, ինչպես ակնկալվում է, կզբաղեցնի iPhone 4–ը, որը, ինչպես և iPhone 3GS–ը ներկայում, կվաճառվի անվճար օպերատորի հետ ծառայությունների մաստուցման 2–ամյա պայմանագիր կնքելու պայմանով, հաղորդում է cnews.ru–ն` հղում անելով բրիտանական  The Telegraph պարբերականին։
Apple–ն iPhone 4–ն անվճար կդարձնի

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Apple–ը պատրաստվում է իր սմարթֆոնների շարքից բացառել iPhone 3GS–ը` նոր սերնդի iPhone–ի թողարկումից հետո։ iPhone 3GS–ի տեղը, ինչպես ակնկալվում է, կզբաղեցնի iPhone 4–ը, որը, ինչպես և iPhone 3GS–ը ներկայում, կվաճառվի անվճար օպերատորի հետ ծառայությունների մաստուցման 2–ամյա պայմանագիր կնքելու պայմանով, հաղորդում է cnews.ru–ն` հղում անելով բրիտանական  The Telegraph պարբերականին։

Շուկայի աղբյուրները, որին հղում է կատարում պարբերականը, պնդում են, որ Apple–ը նաև պատրաստվում է թողարկել 8 ԳԲ հիշողությամբ iPhone 4S մոդել, որը կլրացնի միջին գնային կարգում գոյացած թափուր տեղը, որը ներկայում զբաղեցնում է iPhone 4–ը։

«Ութ ԳԲ հիշողությամբ iPhone 4–ը կհամարվի սկզբնական մակարդակի iPhone։ Հավանաբար, այն անվճար կվաճառվի 20 ֆունտ ամենամսյա բաժանորդավճարի վերաբերյալ պայմանագրի կնքման պայմանով` այսպիսի սակագինը ներկայում առաջարկվում է iPhone 3GS անվճար գնորդներին»,– հայտնում է The Telegraph–ը։

Պարբերականն ավելացնում է, որ նոր iPhone–ը, ինչպես ակնկալվում է, կփողարկվի 16.32 և 64 ԳԲ ֆլեշ–հիշողությամբ` այս սերնդի  iPhone 4S սմարթֆոնի նմանությամբ։

iPhone 3GS–ը ներկայացվել է 2009 թվականի հունիսին։ Դա թվով երրորդ սերնդի սմարթֆոն է iPhone և iPhone 3G–ից հետո։ iPhone 3G–ի համեմատ, այն ուներ ապարատային կատարելագործված մաս և խցիկ։ Առաջին հանգստյան օրերին Apple–ը վաճառել է 1 մլն iPhone 3GS։ iPhone 4–ը ներկայացվել է 2010 թվականի հունիսին։ Նոր սմարթֆոնը նոր դիզայն և Retina նոր էկրան ուներ` ավելի բարձր թողունակությամբ և ավելի փոքր կետով։ Առաջին հանգստյան օրերին վաճառվել է 1.7 մլն նոր սերնդի սմարթֆոն, ինչը ռեկորդային նիշ էր, քանի այն դեռ չէին գերազանցել iPhone 4S–ի վաճառքները 2011 թվականին` առաջին հանգստյան օրերին վաճառվել է 4 մլն սարք։

2011 թվականին ներկայացնելով iPhone 4S–ը`  Apple–ը թողարկել է iPhone 4 նոր տարբերակը և անվճար է դարձրել iPhone 3GS–ը։ Հիշեցնենք, որ նոր iPhone–ի ծանուցումը սպասվում է հաջորդ չորեքշաբթի` սեպտեմբերի 12–ին։ -0-