USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Apple-ի սարքերը կզգուշացնեն սրտի կաթվածի մասին

17.02.2014, 17:29
Apple–ը շարժական սարքերի համար տեխնոլոգիա է մշակում, որը թույլ է տալիս հետևել օգտատիրոջ առողջությանն ու զգուշացնել նրան սրտի հնարավոր կաթվածի մասին։ Ինչպես գրում է  digit.ru–ն, այդ մասին հաղորդում է San Francisco Chronicle հրատարակությունը` հղում անելով ընկերության աղբյուրին։
Apple-ի սարքերը կզգուշացնեն սրտի կաթվածի մասին
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple–ը շարժական սարքերի համար տեխնոլոգիա է մշակում, որը թույլ է տալիս հետևել օգտատիրոջ առողջությանն ու զգուշացնել նրան սրտի հնարավոր կաթվածի մասին։ Ինչպես գրում է  digit.ru–ն, այդ մասին հաղորդում է San Francisco Chronicle հրատարակությունը` հղում անելով ընկերության աղբյուրին։

Ըստ հրատարակության տեղեկատվության` Apple–ում այս նախագծի վրա աշխատում է Թոմլինսոն Հոլմանը (Tomlinson Holman), ով ստեղծել է THX աուդիոտեխնոլոգիան և 10.2. առաջին աուդիոհամակարգը։ Ենթադրվում է, որ նրա տեխնոլոգիան թույլ կտա զգուշացնել սրտի կաթվածի վտանգի մասին ձայնի տվյալների հիման վրա, որը ստացվում է զարկերակներով արյան շրջանառության ժամանակ, այն կտեղադրվի Apple iWatch «խելացի» ժամացույցում։  

Ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` Apple–ը Healthbook աշխատանքային անվանումով առաջարկ է պատրաստւոմ, որը պետք է հայտնվի iOS շարժական օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակում։ Հավելվածի գլխավոր խնդիրը կդառնա տարբեր բժշկական և ֆիտնես հաղորդասարքերից տեղեկատվության հավաքումը, պահպանումն ու վերլուծությունը։

Ինչպես հաղորդել է Digit.ru–ն, ավելի վաղ Apple ընկերությունը ստացել է սրտի բաբախի հաճախականության հաղորդասարքերի պատենտը, որը թույլ է տալիս զարկերակի մասին տվյալներ ստանալ առանց սենսորի հետ ուղղակի շփման։ Կրիչ–սարքերի մշակմամբ, որոնք թույլ են տալիս հետևել տիրոջ առողջությանը, զբաղվում է նաև Google–ը, որն արդեն փորձարկում է կոնտակտային լինզաների նախատիպերը, որոնք թույլ են տալիս հետևել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին։–0–