Apple App Store–ի անվճար հավելվածների լավագույն հարյուրյակում PicsArt ֆոտոխմբագրման հայկական հավելվածը 5–րդ տեղն է զբաղեցրել
29.05.2014,
14:20
Apple App Store–ի անվճար հավելվածների լավագույն հարյուրյակում հայկական start-up–ի PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը է 5–րդ տեղն է զբաղեցրել, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց մշակող ընկերության ներկայացուցիչ Հարութ Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Apple App Store–ի անվճար հավելվածների լավագույն հարյուրյակում հայկական start-up–ի PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը է 5–րդ տեղն է զբաղեցրել, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց մշակող ընկերության ներկայացուցիչ Հարութ Մարտիրոսյանը։
«Վերջին երկու օրում հավելվածը Apple App Store–ի անվճար հավելվածների ցուցակում 5–րդ տեղն է զբաղեցնում` առաջ անցնելով այնպիսի հսկայից, ինչպիսին Facebook–ն է», – ասել է Մարտիրոսյանը։
Այս պահին հավելվածը վարկանիշային աղյուսակի 7–րդ տեղում է և առավել հայտնի հավելվածների տասնյակում պահպանում է իր դիրքը։
Հայկական start-up–ի PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը հայտնվել է Apple App Store–ում 2013 թ.–ի հունվարին` հասանելի դառնալով iPhone–ի համար։ Սկզբնական փուլում հավելվածը Android–ի համար գործարկվել էր Google Play–ում։
Հավելվածը մշակվել է 2011 թ.–ի նոյեմբերին start-up ընկերության կողմից, որի 20–25 աշխատակիցներ աշխատում են Հայաստանում, իսկ մոտ 6–ը` երկրի սահմաններից դուրս, մասնավորապես` Կալիֆոռնիայում։
Ծրագրի օգնությամբ կարելի է լուսանկարել, տարբեր էֆեկտներ կիրառել, զանազան դիմակներ, շրջանակներ, սահմանագծեր, տեքստ դնել, մեկնաբանություններ ավելացնել, կարգավորել գույները և այլն։ Կան նաև նկարելու համար գործիքներ, օրինակ` զանազան վրձիններ, մատիտներ և այլն։ Պատրաստի աշխատանքները կարելի է հրապարակել PicsArt սոցցանցում կամ Facebook, Twitter, Flickr, Picasa, Dropbox, Fouresquare, Tumblr, Blogger ցանցերում, ուղարկել կարճ հաղորդագրությամբ և էլեկտրոնային հասցեով։ –0–