USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

DHL-ն առաջինը կսկսի անօդաչու սարքեր օգտագործել ապրանքներ մատակարարելու համար

26.09.2014, 16:29
Եվրոպայում խոշորագույն DHL փոստային ծառայությունը կդառնա առաջին ընկերությունը, որը ապրանքներ կմատակարարի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Արդեն նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին DHL-ը կատարել է իր առաջին «թռիչքը»՝  առաջ անցնելով Google և Amazon ընկերություններից, ովքեր ավելի վաղ հայտարարել էին նման համակարգերի մշակման մասին, հաղորդում է Ведомости-ն:
DHL-ն առաջինը կսկսի անօդաչու սարքեր օգտագործել ապրանքներ մատակարարելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայում խոշորագույն DHL փոստային ծառայությունը կդառնա առաջին ընկերությունը, որը ապրանքներ կմատակարարի անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Արդեն նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին DHL-ը կատարել է իր առաջին «թռիչքը»՝  առաջ անցնելով Google և Amazon ընկերություններից, ովքեր ավելի վաղ հայտարարել էին նման համակարգերի մշակման մասին, հաղորդում է Ведомости-ն:

Գերմանական փոստային ծառայությունը կօգտագործի անօդաչու սարքերը դեղորայք և այլ շտապ ապրանքներ մատակարարելու համար, նշվում է DHL-ի հաղորդագրության մեջ: Ուրբաթ սարքը կմեկնի Հյուսիսային ծովում գտնվող Յույստ կղզի, որտեղ արգելված են ավտոմեքենաները: Դեռևս անօդաչու սարքերն օգտագործվելու են փորձնական ռեժիմում, որը կտևի 4-6 շաբաթ, տեղեկացրել է DHL-ը: Այս շրջանում ամեն օր սարքը Նորդդայհա քաղաքից մինչև Յույստ կղզի հաղթահարելու է 12 կմ հեռավորություն 15-30 րոպեում՝ կախված եղանակային պայմաններից: Սարքը կարող է գտնվել օդում առավելագույնը 45 րոպե, նշում է Bloomberg-ը: DHL-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նման տվյալներ չեն նշվում:

Ընկերությունը անօդաչու սարքերը անվանում է parcelcopters (parcel՝ ծանրոց և copter՝ ուղղաթիռ): Սարքը կարող է մինչև 1,2 կգ ծանրությամբ ծանրոցներ տեղափոխել: Իսկ սարքի քաշը 5 կգ է:

DHL-ի անօդաչու սարքն առաջին փորձնական թռիչքը կատարել է դեռ նախորդ տարի՝ Բոնն քաղաքից Ռեյն գետի վրայով ծանրոց տեղափոխելով դեպի ընկերության կենտրոնական գրասենյակ: Նախագիծը լրամշակվել է Յույստ կղզում DHL-ի գործընկերներ Microdrones GmbH ընկերության և գերմանական համալսարանի կողմից:-0-