Արքայազն Ուիլյամն ու Angry Birds-ի ստեղծողները նոր խաղ են թողարկում
17.11.2014,
12:09
Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Rovio Entertainment ընկերության օգնությամբ, որը Angry Birds հայտնի խաղի ստեղծողն է, երկուշաբթի նոր խաղ կթողարկի, որի նպատակը որսագողության վնասը ներկայացնելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Rovio Entertainment ընկերության օգնությամբ, որը Angry Birds հայտնի խաղի ստեղծողն է, երկուշաբթի նոր խաղ կթողարկի, որի նպատակը որսագողության վնասը ներկայացնելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Խաղը կոչվում է Roll with the Pangolins (Պտտվիր պանգոլինների հետ): Պանգոլինները կաթնասուններ են, որոնք վտանգի դեպքում կծկվում են: Որսագողերը պանգոլիններին որսում են մսի և թեփուկների համար, որոնք օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Վերջին տասը տարում ավելի քան մեկ միլիոն պանգոլին է ապօրինի վաճառվել, այս կենդանատեսակը ոչնչացման եզրին է:
Խաղը հասանելի կդառնա Angry Birds խաղի ավելի քան 200 մլն օգտատերերին: Կկազմակերպվի նաև մեկշաբաթյա մրցաշար:
«Այս կենդանատեսակը հայտնվել է ոչնչացման եզրին որսագողության պատճառով: Ես հիանալի էակները կոչնչանան, եթե մենք հիմա միջոցներ չձեռնարկենք», - նշվում է արքայազնի ուղերձում, որը մեջբերում է Ֆրանս Փրես գործակալությունը: Նրա խոսքով՝ կենդանիների ապօրինի որսն ու օրգանների վաճառքն օգնում է հովանավորել ավազակային խմբերին և ծայրահեղականններին:
Angry Birds խաղում խաղացողին առաջարկվում է պարսատիկով տարբեր թռչուններ արձակել խոզերի ուղղությամբ: Խաղը ստեղծվել է 2009 թ.-ին Rovio ֆիննական ընկերության կողմից: Թողարկման պահից այն ներբեռնվել է ավելի քան 2 մլրդ անգամ՝ դառնալով աշխարհի ամենահայտնի խաղը: -0-