Angry Birds Go!–ն անվճար հասանելի է Ռուսաստանում
12.12.2013,
12:32
Angry Bird շարքի նոր խաղը հասանելի է Ռուսաստանում, Google Play և Apple App Store հավելվածների խանութներում, հաղորդում է Digit.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Angry Bird շարքի նոր խաղը հասանելի է Ռուսաստանում, Google Play և Apple App Store հավելվածների խանութներում, հաղորդում է Digit.ru–ն։
Rovio ընկերությունը չորեքշաբթի ամբողջ աշխարհի, ներառյալ Ռուսաստանի, Google և Apple հավելվածների խանութներում տեղադրել է Angry Birds Go! խաղը։ Digit.ru–ի թղթակիցը փորձել է Google Play–ից ներբեռնել խաղը և տեղեկացրել է, որ խաղի ներբեռնման համար մոտ կես ժամ է անհրաժեշտ, թեև ֆայլի ծավալն այնքան էլ մեծ չէ` 168 ՄԲ, հավանաբար պատճառը ցանկացողների մեծ քանակն է։
Խաղում նախկինի պես մասնակցում են խոզերն ու թռչունները, սակայն մասնակիցները պետք է ոչ թե քանդեն ամրոցները, այլ մասնակցեն մրցարշավի։ Գրաֆիկան արվել է Angry Birds–ի նախորդ խաղերի նմանությամբ։ Խաղի հերոսներից յուրաքանչյուրը «գերունակություններ» ունի, որոնք թույլ են տալիս արագացնել և ճանապարհից դուրս բերել մրցակիցներին։ Մի փուլից մյուսն անցնելու ընթացքում խաղացողը կարող է փոխել իր ավտոմեքենան։
Հավելվածները հասանելի են անվճար։ Արտադրողը դրամայնացումն իրականացնում է TelePods ծառայության միջոցով. խաղացողը խաղի` Hasbro ապրանքանիշի իրական ֆիգուր է գնում, որն այնուհետև կարող է խաղում ներառել բջջային սարքի տեսախցիկով նկարահանելու միջոցով։ –0–