Panasonic–ը ստեղծել է աշխարհի առաջին 60х ավելացմամբ ուլտրազում լուսանկարչական ապարատը
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Panasonic ընկերությունը թողարկել է Lumix DMC-FZ72 լուսանկարչական ապարատը` 60х զում ռեկորդային նշանակումով, գրում է Digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Զումը ցույց է տալիս, թե որքան ուժեղ է տեսախցիկը թույլ տալիս մեծացնել կամ փոքրացնել պատկերը։ Panasonic–ի մոդելում այն կազմում է 60х։ Համեմատության համար` գներով համադրելի մոդելների մոտ առավելագույն ավելացումն ավելի քիչ է` Sony Cyber-shot DSC-HX200–ն ունի 30x զում, Nikon Coolpix P510–ը` 42 x, այդ երեք լուսանկարչական ապարատներից ամենաթանկ Canon PowerShot SX50 HS–ը` 50x, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Panasonic–ի ապարատի այլ գործողություններից կարելի է նշել նկարի օպտիկական կայունացումը, որը նկարվելու պահին հարթեցնում է ձեռքի շարժումը։ Սարքը զինված է 16 ՄՊ–ով և վայրկյանում մինչև 5 կադր է լուսանկարում շարունակական ավտոկենտրոնացման ռեժիմում և վայրկյանում 9 կադր` առանց դրա։ Լուսանկարչական ապարատն ապահովված է վիդեո նկարահանման հնարավորությամբ` Full HD թողունակությամբ։ Ներկառուցված խոսափողը զինված է աղմուկը նվազեցնող համակարգով։ Սարքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում նկարահանել ինչպես նախակարգավորման ռեժիմով, այնպես էլ ամբողջովին ձեռքի կարգավորմամբ։
Ինչպես գրում է Digit.ru–ն, այդ սարքի մանրածախ գինը Ռուսաստանում դեռ հայտնի չէ, Amazon.com ամերիկյան ինտերնետ խանութում պատվերներն ընդունվում են 400 դոլար արժողությամբ` սեպտեմբերի 7–ին մատակարարումների մեկնարկից։ –0–