USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱՄՆ–ում գիտնականները սմարթֆոնների ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

18.04.2017, 12:49
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ, հայտնում է ՏԱՍՍ–ը։
ԱՄՆ–ում գիտնականները սմարթֆոնների ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ, հայտնում է New York Post–ը։

Ինչպես նշել է գիտական խմբի ղեկավար Չաո Վանը, ապակին չափազանց կայուն է տարբեր ճեղքերի, քերծվածքների նկատմամբ։

«Մեր ստեղծած ապակին ընդունակ է էլեկտրական հոսանք անցկացնել, այդ իսկ պատճառով դրա օգտագործումը որպես սմարթֆոնների և մոբիլ այլ սարքերի էկրաններ միանգամայն նպատակահարմար է»,– պարզաբանել է նա։

Մասնագետի պնդմամբ, եթե ստեղծած նյութը երկու կես անել, ապա դրանք կարող են ամբողջովին վերականգնվել և միաձուլվել ընդամենը մեկ օրում։ Ապակին նաև շատ առաձգական է և կարող է ձգվել` նախնական չափից 50 անգամ երկարելով։

Չաո Վանը վստահ է, որ նոր ապակին շուկայում կհայտնվի արդեն առաջիկա երեք տարիներին և «կփոխի մեր առօրյան»։

Նյութի հիմքում մոլեկուլյար կապի հատուկ տեսակ է։ Եթե այն վնասվել է, դրա մոլեկուլները ձգում են միմյանց`ամբողջությամբ վերականգնելով մակերևույթը մինչև նախնական վիճակի։ Մասնագետները նշում են, որ իրենց նյութը, բացի սմարթֆոններից, կարելի է օգտագործել նաև ռոբոտների և այլ տեխնիկայի ստեղծման ժամանակ։

Ինչպես նշել են գիտնականները, այսպիսի նյութ ստեղծելու համար նրանց ոգեշնչել է «Իքս Մարդիկ» (X-Men) կոմիքսների հայտնի կերպար Ռոսոմախը, ով օժտված էր վերականգնման ընդունակությամբ և գրեթե անխոցելի էր։ -0-