USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ամերիկացի գիտնականները կապիկին սովորեցրել են համակարգիչը կառավարել մտքի օգնությամբ

20.11.2012, 11:23
Ամերիկյան Սթենֆորդի համալսարանի գիտնականները մտքի օգնությամբ համակարգիչ կառավարելու տեխնոլոգիա են ստեղծել:
Ամերիկացի գիտնականները կապիկին սովորեցրել են համակարգիչը կառավարել մտքի օգնությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան Սթենֆորդի համալսարանի գիտնականները մտքի օգնությամբ համակարգիչ կառավարելու տեխնոլոգիա են ստեղծել:

Ինչպես հաղորդում է tasstelecom.ru-ն՝ հղում անելով բրիտանական BBC ռադիոկայանին, աշխատանքների ընթացքում կապիկի գլխուղեղում նրանք հատուկ սիլիկոնային միկրոչիպ են տեղադրել, որը «թույլ է տվել կենդանուն կառավարել համակարգչի կուրսորը մտավոր աշխատանքի օգնությամբ»:

«Մասնագետները նոր ալգորիթմ են կիրառել, ինչը բազմակի բարձրացրել է կուրսորի շարժման ճշգրտությունը, ինչպես նաև մեծացրել այն վերահսկելու ժամանակը»,- նշում է աղբյուրը:

Արդյունքում, մասնագետների կարծիքով, հսկայական քայլ է կատարվել տեխնոլոգիայի զարգացման մեջ, որը թույլ կտա արդեն մոտ ապագայում կառավարել համակարգիչը մտքի օգնությամբ: -0-