Ստեղծվել են աշխարհի ամենաբարակ LED բաղադրիչները
12.03.2014,
17:18
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենաբարակ լուսադիոդային տարրերը (LED), որոնք կարող են օգտագործվել ինչպես դիսփլեյներ ստեղծելու համար, այնպես էլ համակարգչային չիպերում, հաղորդում է e! Science News ինտերնետ–հրատարականությունը` հղում անելով Nature Nanotechnology–ում հրապարակված հոդվածում։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենաբարակ լուսադիոդային տարրերը (LED), որոնք կարող են օգտագործվել ինչպես դիսփլեյներ ստեղծելու համար, այնպես էլ համակարգչային չիպերում, հաղորդում է e! Science News ինտերնետ–հրատարականությունը` հղում անելով Nature Nanotechnology–ում հրապարակված հոդվածում։
Լուսարձակող տարրերը ստեղծվել են վոլֆրամի դիսելենիդից պատրաստված տափակ կիսահաղորդիչների հիմքի վրա, որոնց հաստությունը կազմում է գրեթե երեք ատոմ։ Ժամանակակից սարքերի մեծ մասն օգտագործում է եռաչափ LED, որոնց հաստությունը 10–20 անգամ մեծ է։ Վաշինգտոնի համալսարանի նյութերի ամբիոնի դոցենտ Հիադոնգ Հուի կարծիքով` նոր տեխնոլոգիայով ստեղծված LED տարրերը կկիրառվեն ապագա դյուրակիր և ներկառուցված էլեկտրոնային սարքերում և թույլ կտան էականորեն նվազեցնել նրանց չափը, հաղորդում է digit.ru–ն։
Նման տարրերի օգնությամբ հնարավոր կլինի նաև ստեղծել համակարգչային չիպեր, որոնք շատ ավելի էներգաարդյունավետ կլինեն և աշխատանքի ժամանակ շատ չեն տաքանա` էլեկտրականության փոխարեն լույս օգտագործելու շնորհիվ։ Այժմ մի խումբ հետազոտողներ աշխատում են նման կիսահաղորդիչներ ստանալու գործընթացի կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաև ուսումնասիրում են մի քանի ատոմային շերտերից բաղկացած նյութերի հատկությունները։–0–