AMD–ն սկսել է 64 բիտանոց սերվերային ARM պրոցեսորների արտադրությունը
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. AMD ընկերությունը միացել է ARM պրոցեսորների արտադրողների շարքին` ներկայացնելով սերվերային լուծումների համար նախատեսված սեփական արտադրության 64 բիտանոց չիպը։
Այս պահին ընկերությունը ներկայացրել է փորձնական չիպը, որը ներառվել է Opteron A սերիայում, որն արտադրվում է 28 նանոմետրանոց տեխնիկական պրոցեսով և երկու տարբերակով` ARM Cortex-A57 4 կամ 8 պրոցեսորային միջուկներով։ Չիպերն աջակցում են Open Compute Project չափորոշչին և կարող են աշխատել Group Hu պլատայով, որը թույլ է տալիս միաժամանակ օգտագործել x86- և ARM պրոցեսորները սերվերային լուծումներում։ AMD–ին նաև թողարկել է պլատֆորմ նախատեսված մշակողների համար, որը ներառում է փորձնական motherboard և ծրագրային փաթեթ։
ARM չիպերը թույլ կտան ապահովել սերվերների բարձր արտադրողականություն էներգիայի օգտագործման ցածր մակարդակի դեպքում, ինչը թույլ կտա օգտագործել դրանք տվյալների բազա ստեղծելու համար, նշվում է AMD ընկերության հաղորդագրության մեջ։ –0–