Acer–ն ամպ է ստեղծում ավտոմեքենաների համար
09.06.2014,
18:54
Անհատական համակարգիչներ արտադրող Acer արտադրողն առաջարկել է BYOC (Build Your Own Cloud, «կառուցիր քո ամպը») ամպի պլատֆորմը, որի օգնությամբ, մասնավորապես, կարելի է վարորդների համար տարբեր հավելվածներ ստեղծել։ Այս պահին Acer–ը` գործընկերների հետ համատեղ, տարբեր վարորդների համար ավտոէլեկտրոնիկայի պահպանման և բեռնման կարգավորումների ծրագիր է մշակել, գրում է Cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Անհատական համակարգիչներ արտադրող Acer արտադրողն առաջարկել է BYOC (Build Your Own Cloud, «կառուցիր քո ամպը») ամպի պլատֆորմը, որի օգնությամբ, մասնավորապես, կարելի է վարորդների համար տարբեր հավելվածներ ստեղծել։ Այս պահին Acer–ը` գործընկերների հետ համատեղ, տարբեր վարորդների համար ավտոէլեկտրոնիկայի պահպանման և բեռնման կարգավորումների ծրագիր է մշակել, գրում է Cnews.ru–ն։
Acer համակարգիչների արտադրողը հայտարարել է, որ համագործակցելու է ««միացված ավտոմեքենաների» շուկայում տեխնոլոգիաների երկու մշակողների հետ (Connected Car)։ Թայվանական ընկերությունը մտադիր է տարածել իր նոր ամպային էկոհամակարգն ավտոարտադրությունում»։
Ինչպես հայտնել է Acer–ի տնօրենների խորհրդի հիմնադիր և նախագահ Սթեն Շին (Stan Shih), ընկերությունը կաշխատի գերմանական Advanced Telematic Systems–ի (ATS) և թայվանական Studio X-Gene Co–ի հետ, որոնք զբաղված են ավտոմոբիլային տեխնիկայի տեխնոլոգիաների մշակմամբ։
Համագործակցության առաջին պտուղները բջջային հավելվածների և մեքենայի սրահի ֆունկցիաների (նստատեղեր, հայելիներ, ղեկ և էլեկտրական այլ սարքեր) կարգավորման պահպանման և շարժման երթուղիների ստեղծման են վերածվել։ Տրանսպորտային միջոցից օգտվող յուրաքանչյուր վարորդ կարող է իր համար օպտիմալ պարամետրեր բեռնել սմարթֆոնի օգնությամբ։
Ամպային ծրագրերի մշակման համար, որոնք կարող են գործարկվել ցանկացած ժամանակ ցանկացած վայրում, ATS–ը և Studio X-Gene–ն օգտվել են Acer–ի առաջարկած բաց պլատֆորմից (Acer Open Platform), ասել է Սթեն Շին։ -0-