USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Facebook–ն Instagram–ից օգտվողներին տեսանյութ նկարահանելու հնարավորություն կտա

18.06.2013, 11:29
Հնարավոր է`Facebook սոցիալական կայքն իրեն պատկանող Instagram ծառայությունից օգտվողներին տեսանյութեր նկարահանելու հնարավորթյուն տա, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TechCrunch բլոգին, որն էլ վկայաբերում սեփական աղբյուրներին։
Facebook–ն Instagram–ից օգտվողներին տեսանյութ նկարահանելու հնարավորություն կտա
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հնարավոր է`Facebook սոցիալական կայքն իրեն պատկանող Instagram ծառայությունից օգտվողներին տեսանյութեր նկարահանելու հնարավորթյուն տա, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TechCrunch բլոգին, որն էլ վկայաբերում սեփական աղբյուրներին։

Ինչպես ավելի վաղ հայտնում էր Digit.ru–ն,  Facebook–ը մամուլի ներկայացուցիչներին հրավիրել է միջոցառման, որը կկայանա հունիսի 20-ին ընկերության կենտրոնակայանում։ «Փոքր մի թիմ աշխատել է մեծ գաղափարի համար։ Մեզ հետ սուրճ խմեք և ծանոթացեք նոր առաջարկին»,– ասվում է հրավիրատոմսում, որը տարածելու համար Facebook–ն օգտագործել է ոչ թե էլեկտրոնային, այլ ամենասովորական փոստը։

Եթե տեղեկությունը հաստատվի, ապա Instagram–ի նոր գործառույթը ուղղակիորեն կմրցի Vine տեսածառայության հետ, որն ավելի վաղ գործարկել էր Twitter–ը։ Դրա օգնությամբ օգտատերերը կարողանում են վեց վայրկյան տևողությամբ տեսանյութեր ստեղել iOS և Android բջջային սարքերից։ Facebook–ի և Instagram–ի նոր ծառայությունը թույլ կտա 5-10 վայրկյան տևողությամբ տեսանյութեր նկարահանել, գրում է TechCrunch–ը։ -0-