Facebook սոցցանցը հեշթեգեր է գործարկում Twitter–ի և Instagram–ի օրինակով
13.06.2013,
11:59
Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը` Facebookը, հեշթեգեր է գործարկումը, որոնք թույլ են տալիս խմբավորել օգտատերերի` կոնկրետ թեմաների վերաբերյալ բոլոր հաղորդագրությունները, գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով Facebook–ի հաղորդագրությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը` Facebookը, հեշթեգեր է գործարկումը, որոնք թույլ են տալիս խմբավորել օգտատերերի` կոնկրետ թեմաների վերաբերյալ բոլոր հաղորդագրությունները, գրում է ՌԻԱ Նովոստին` ներկայացնելով Facebook–ի հաղորդագրությունը։
«Ամեն օր հարյուր միլիոնավոր մարդիկ օգտվում են Facebook–ից` իրենց շուրջը կատարվող կարևոր իրադարձությունների մասին մտքեր փոխանակելու համար։ Մինչ օրս չի եղել մի պարզ ձև, որը թույլ կտար ամբողջական պատկերացում ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում կամ ինչի մասին են խոսում մարդիկ»,– նշում են Facebook–ում։ Այդ նպատակով սոցցանցի մշակողները գործարկում են մի շարք գործառույթներ, որոնք թույլ են տալիս հետևել խոշոր իրադարձություններին, հայտնի մարդկանց կամ թրենդային թեմաների մասին հետաքրքիր բանավեճերին։
Հեշթեգերն այդ գործառույթներից առաջինը կլինեն` օգտագործողները կկարողանան իրենց գրառումներին ավելացնել դրանք արդեն այլ սերվիսներից հայտնի # նշանով։ Այդ հեշթեգը սեղմելիս օգտագործողը կտեսնի նույն նշանով այլ մարդկանց, խմբերի և էջերի, ինչպես նաև իրադարձության, մարդու կամ երևույթի հեշթեգի հետ կապված հրապարակային էջերի նյութերի հավաքածու։
Սոցցանցը թույլ կտա հեշթեգով փնտրել որոնման տողից, սեղմել այլ սերվիսներից հեռարձակվող գրառումների նշումներ, ինչպես նաև հրապարակումներ ստեղծել անմիջապես հեշթեգով միավորված գրառումներից։ Առաջիկա շաբաթվա ընթացքում Facebook–ում խոստանում են նաև սկսել այս պահին առավել տարածված հեշթեգերի ընտրանու հրապարակումներ։
Ինչպես հայտնում էր Digit.ru–ն, հեշթեգերը Facebook–ի մրցակից Twitter միկրոբլոգների սերվիսի հիմնական առանձնահատկություններից է։ Հեշթեգեր են օգտագործում նաև Google+ սոցցանցը, Tumblr և Pinterest սերվիսները, ինչպես նաև Instagram–ը, որն ավելի վաղ գնել է Facebook–ը։ Հեշթեգերի ներդրումը կարող է հանգեցնել նրան, որ Facebook–ի օգտագործողները կարող են կայքում ավելի շատ ժամանակ անցկացնել, նշանակում է` ավելի շատ գովազդ դիտել։ Այդ գործառույթի գործարկումը կարող է վկայել Facebook–ի և Twitter–ի միջև ուժեղացող պայքարի մասին` բջջային սարքերի օգտագործողների և ընկերությունների գովազդային բյուջեների համար։ -0-