USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Facebook-ը նոր գործառույթներ է ներմուծել օգտատերերի անձնական տվյալների հասանելիության կարգավորումների համար

13.12.2012, 13:32
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը նոր գործառույթներ են ներմուծել ծառայության գաղտնիության կարգավորումները կառավարելու համար, ասվում է սոցիալական ցանցի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Facebook-ը նոր գործառույթներ է ներմուծել օգտատերերի անձնական տվյալների հասանելիության կարգավորումների համար
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը նոր գործառույթներ են ներմուծել ծառայության գաղտնիության կարգավորումները կառավարելու համար, ասվում է սոցիալական ցանցի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նոր կոճակը, որը տեղադրված է սոցիալական ցանցի ինտերֆեյսի վերևի մասում, թույլ կտա նշել այն անձանց շրջանակը, ովքեր կարող են տեսնել օգտատիրոջ գրառումները և ովքեր նրան հաղորդագրություն ուղարկելու իրավունք ունեն: Կոճակի օգնությամբ նաև հնարավոր է էջ բացել սոցիալական ցանցի մեկ այլ օգտատիրոջը արգելափակելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Գործառույթը հեշտացնում է գաղտնիության կարգավորումների աշխատանքը, որոնք շատ օգտատերերի կարծիքով չափազանց բարդ են:

Բացի այդ, Facebook-ը թույլ կտա ավելի հստակ մատնանշել սահմանվող հավելվածների իրավունքները: Միասնական կարգավորման փոխարեն օգտատերը կկարողանա ինքնուրույն ընտրել՝ հավելվածն իր անձնական էջին հասանելիություն կունենա, թե ոչ, ինչպես նաև օգտատերը կորոշի թույլատրել կամ արգելել նորությունների հատվածում հաղորդագրություն տեղադրել:

Աշխարհում ամենամեծ սոցիալական ցանցի` Facebook–ի լսարանի քանակը հատել է մեկ միլիարդի սահմանը: -0-