ABBYY–ի բառարան է մշակել նախկին ԽՍՀՄ–ի բնակիչների համար
12.05.2015,
17:31
ABBYY ընկերությունը ԱՊՀ երկրների և Վրաստանի պետական լեզուների էլեկտրոնային բառարան է գործարկել, որը մշակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ոչ կոմերցիոն նախագծի շրջանակում։ Էլեկտրոնային բառարանում ներառվել է 27 ժամանակակից բառարան, որոնցում շուրջ 1,1 մլն բառ է ներառված։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ABBYY ընկերությունը ԱՊՀ երկրների և Վրաստանի պետական լեզուների էլեկտրոնային բառարան է գործարկել, որը մշակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ոչ կոմերցիոն նախագծի շրջանակում։ Էլեկտրոնային բառարանում ներառվել է 27 ժամանակակից բառարան, որոնցում շուրջ 1,1 մլն բառ է ներառված։
Էլեկտրոնային բառարանը նպաստում է ԱՊՀ մասնակից երկրների և Վրաստանի ազգային ինքնության պահպանմանն ու հումանիտար համագործակցության ամրապնդմանը։ Կազմակերպիչները կարծում են, որ նման նախագծերն օգնում են ամրապնդել պետությունների բարեկամությունն ու համագործակցությունը, պահպանել մշակութային ժառանգությունը, նպաստում են տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչների փոխադարձ ընկալմանն ու հարգանքի ավելացմանը, հայտնում է rusarminfo.ru–ն։
«Մեր հիմնադրամի առանցքային խնդիրներից է աջակցել և ամրապնդել ազգային լեզուներն ու մշակույթները։ Հուսով ենք, որ բառարանն անփոխարինելի օգնական կդառնա նրանց համար, ովքեր աշխատում է ԱՊՀ երկրների և Վրաստանի ազգային լեզուների հետ կամ ցանկանում են ուսումնասիրել դրանք», – ասել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը։
ԱՊՀ–ի և Վրաստանի պետական լեզուների էլեկտրոնային բառարանը ստեղծվել է ABBYY Lingvo –ի հիման վրա, որը Ռուսաստանում օգտագործվող ամենահայտնի էլեկտրոնային բառարաններից մեկն է։ Բառարանում ներառված է 11 պետական լեզու` ադրբեջաներեն, հայերեն, բելառուսերեն, ղազախերեն, ղրղըզերեն, մոլդովերեն, տաջիկերեն, թուրքմեներեն, ռուսերեն, ուզբեկերեն, ուկրաիներեն և վրացերեն։
Թողարկվել է 1000 սկավառակ, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս ծրագիրը տեղադրել 5 համակարգչում։ Բառարանը տարածվելու է ոչ կոմերցիոն հիմունքներով։–0–