USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայ ծրագրավորողները մշակել են Yerevan Events հավելված–ուղեցույցը

05.12.2014, 20:50
Հայ ծրագրավորողները մշակել են Yerevan Events հավելված–ուղեցույցը` նախատեսված iOS և Android պլատֆորմով գործող սմարթֆոնների և պլանշետների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը ուրբաթ տեղեկացրեցին SPRING PR–գործակալությունից։
Հայ ծրագրավորողները մշակել են Yerevan Events հավելված–ուղեցույցը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ծրագրավորողները մշակել են Yerevan Events հավելված–ուղեցույցը` նախատեսված iOS և Android պլատֆորմով գործող սմարթֆոնների և պլանշետների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը ուրբաթ տեղեկացրեցին SPRING PR–գործակալությունից։

Հաղորդագրության համաձայն` հավելվածը թույլ կտա տեղեկանալ Երևանի մշակութային և ժամանցային անցուդարձի, կինոցուցադրությունների, տարատեսակ բիզնես իրադարձությունների և երեկույթների մասին։

Yerevan Events հավելվածին արդեն միացել են կինոթատրոններ, թատրոններ և այլ մշակութային հաստատություններ։ Հավելվածը կարելի է ներբեռնել անվճար։–0–