USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Աշխարհում առաջին Ubuntu-ով սմարթֆոնը մտել է զանգվածային շուկա

11.04.2015, 12:37
Linux–դիստրիբուտիվի մշակող Ubuntu Canonical–ը և իսպանական BQ արտադրողը հայտարարել են Ubuntu օպերացիոն համակարգով` Aquaris E4.5 Ubuntu Edition–ով առաջին սմարթֆոնի զանգվածային վաճառքների մեկնարկի մասին։ Սարքի արժեքը կազմում է 170 եվրո, հաղորդում է  Cnews–ը։
Աշխարհում առաջին Ubuntu-ով սմարթֆոնը մտել է զանգվածային շուկա

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Linux–դիստրիբուտիվի մշակող Ubuntu Canonical–ը և իսպանական BQ արտադրողը հայտարարել են Ubuntu օպերացիոն համակարգով` Aquaris E4.5 Ubuntu Edition–ով առաջին սմարթֆոնի զանգվածային վաճառքների մեկնարկի մասին։ Սարքի արժեքը կազմում է 170 եվրո, հաղորդում է  Cnews–ը։

Առաջին գնորդները կարողացել են Aquaris E4.5 Ubuntu Edition գնել փետրվարին BQ ինտերնետ–խանութում։ Փետրվարից մարտ ընկերությունը, այսպես կոչված, ֆլեշ–վաճառքներ է կազմակերպել, սարքի ոչ մեծ խմբաքանակներ է դրել։ Իսկ այժմ հասանելի սարքերի սահմանափակումները հանված են։

Գործընկերները հայտնել են, որ ֆլեշ–վաճառքները հաջող են անցել, բայց չեն հստակեցրել, թե ընդամենը որքան սմարթֆոն է հաջողվել իրացնել։ Aquaris E4.5 Ubuntu Edition–ը զինված է 4.5–դյույմանոց էկրանով 960 x 540 պիքսել թողունակությամբ, 8-ՄՊ ավտոֆոկուսով, MediaTek 4–միջուկանոց պրոցեսորով մինչև 1.3 ԳՀց հաճախականությամբ (Cortex A7 միջուկներ), 1 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներկառուցված հիշողությամբ։ Հիմնական խցիկն ունի Full HD հնարավորություն։ Դիմախցիկի թողունակությունը կազմում է 5 ՄՊ։ Նախատեսված է SIM-քարտի համար։ -0-