USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայկական translator.am առցանց թարգմանիչը կարող է համագործակցել Lingvo–ի հետ

23.04.2014, 19:03
Հայկական translator.am առցանց թարգմանիչը չի բացառում Lingvo–ի հետ համագործակցության հավանականությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը։

Հայկական translator.am առցանց թարգմանիչը կարող է համագործակցել Lingvo–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական translator.am առցանց թարգմանիչը չի բացառում Lingvo–ի հետ համագործակցության հավանականությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մանուկյանը։

«Մենք և Lingvo–ի ներկայացուցիչները հնարավոր համագործակցության շուրջ բանակցություններ ենք վարում, և առաջիկայում ծրագրված է հանդիպում նրա ներկայացուցիչների հետ»,– ասաց Մանուկյանը։

Նա ժամանակավրեպ համարեց մեկնաբանությունները համագործակցության հեռանկարների շուրջ` նշելով միայն, որ Lingvo–ում հետաքրքրվել են հայկական նախագծով։

Նա նշեց, որ համակարգում արդեն կա անգլերեն 115 հազար բառ, 97 հազար բառ` արևելահայերեն, 90 հազար բառ` արևմտահայերեն, 88 հազար բառ` ռուսերեն, 10.5 հազար բառ` հին հայերեն, 4 հազարական` գերմաներեն և ֆրանսերեն, 8.5 հազարական` լատիներեն։

Բազան նաև պարունակում է ավելի քան 45 հազար բառ թուրքերեն, 25 հազար բառ` քրդերեն, 15 հազար բառ` թալիշերեն լեզուներով, ինչպես նաև հնարավորություն ունի բազան տարածաշրջանի այլ լեզուներով համալրելու համար։

translator.am առցանց թարգմանչի նախագիծը մշակվում է 2000 թվականից Էդուարդ Մանուկյանի ղեկավարած խմբի կողմից «ISMA» ՍՊԸ–ում և ՀՊՃՀ մեքենական  թարգմանության գիտական լաբորատորիայում։ Նախագծին որոշակի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի սփյուռքի նախարարությունը և «Փյունիկ» հիմնադրամը։ -0-