USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Տաքացվող և սմարթֆոնը վերալիցքավորող բաճկոն է ստեղծվել

21.11.2016, 13:14
Ravean Team ընկերությունը մշակել է տեխնոլոգիական բաճկոն, որն ունի մարտկոց` նախատեսված մարմնի տաքացման և շարժական սարքերի վերալիցքավորման համար։
Տաքացվող և սմարթֆոնը վերալիցքավորող բաճկոն է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ravean Team ընկերությունը մշակել է տեխնոլոգիական բաճկոն, որն ունի մարտկոց` նախատեսված մարմնի տաքացման և շարժական սարքերի վերալիցքավորման համար, հաղորդում է hi-tech.mail.ru-ն:

Տաքացնող տարրերը տեղակայված են կրծքավանդակի, որովայնի և մեջքի հատվածներում: Կա աշխատանքի երեք ռեժիմ` ընդհուպ մինչև 38 աստիճան տաքություն: Ներկառուցված մարտկոցի տարողունակությունը 10600 մԱժ է, որը բավարար է 15 ժամով մարմինը տաքացնելու կամ 2-4 անգամ սմարթֆոնը վերալիցքավորելու համար: Հայտնի չէ, կկարողանա բաճկոնը տաքացնել մարդուն Ռուսաստանի ցրտաշունչ ձմռան պայմաններում:

Բաճկոնն առանց  մարտկոցի կշռում է ընդամենը 80 գրամ: Այն կարելի է լվանալ և չորացնել մեքենայով: Ունի ջրակայուն ծածկույթ ձյան և անձրևային եղանակի համար:

Ravean բաճկոնի համար գործարկել են դրամահավաք Kickstarter-ում, անհրաժեշտ է 20 հազար դոլար: Երկու օրվա ընթացքում բեյքերները ներդրել են նախատեսվածից 5 անգամ ավել գումար: Արշավը կտևի ևս 40 օր: -0-